Լևոն Տեր-Պետրոսյան . «Հիմա հրդեհը հանգցնելու ժամանակն է»

© KAREN MINASYAN / AFPЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարի շրջանակում ներկայացրել է արցախյան կարգավորման իր տեսլականը:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով նախընտրական իրենց ծրագրի՝ արցախյան կարգավորման կետին, ասաց, որ իրենք խնդրի կարգավորման ծրագիր չեմ առաջարկել, այդ ծրագիրը եղել է և կա: «Խնդիրը մեր և Ադրբեջանի մեջ չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է: Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային կառույցների անդամներ են, և այդ կառույցներն են որոշելու հակամարտության ուղին, ոչ թե մենք, կամ Ադրբեջանը, կամ Արցախը»,-ասաց առաջին նախագահը:

Первый президент Армении Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Լևոն Տեր-Պետրոսյան. Երկու առաջարկ ՀՀ նոր կառավարությանը

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ այս պահին էլ միակ գործող պլանը Մադրիդյան սկզբունքների հիման վրա է դրված է և որի շուրջ բանակցում են 2007-ից ի վեր:

«Մարդիդյան սկզբունքները դեռևս ընթացքի մեջ են, մերժում չեն ստացել: Սկզբունքների վերաբերյալ վիճաբանություն չկա, դրանք են՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառում և Ղարաբաղի ինքնորոշաման իրավունքի սահմանում»,-հարզացրույցի ժամանակ ասում է ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ բանակցությունների միջոցով կողմերը փորձում են լուծումն ավելի շահեկան դարձնել իերնց համար: Ըստ նախկին նախագահի՝ բանակցությունների սկզբում առարկությունները հսկայական էին, հիմա խոսքը 1-2 առարկության մասին է: Պատասխանելով Ադրբեջանը միշտ հրաժարվում է կատարել բանակցություններում որոշվածը հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ եթե Ադրբեջանը համաձայն չլիներ փոխզիջումների, բանակցությունների չէր մասնակցի:

«Եթե Հայաստանը պատրաստակամորեն հայտարարի, որ այսօր պատրաստ է ստորագրել այդ թուղթը, համաձայնությունը կկայանա, և միջնորդների ճնշումները կուղղվեն Ադրբեջանի կողմ»,-ասում է Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ այսօր արցախյան հրդեհը մարելու իսկական ժամանակն է:

 

Լրահոս
0