Տողանյան. «Հայաստանում առաջին ներդրումները կլինեն 2017 թ–ին»

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры России и США
Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական բիզնեսի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` ներդրումային նախագծերի գրավչությունը գնահատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայ-ռուսական նոր ներդրումային նախագծերը կիրականացվեն մինչև 2017 թվականի ավարտը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

«Ներդրումների ներգրավումը մեր աշխատանքի կարևորագույն ասպեկտներից է։ Հայաստանի նախագահի այցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ուղիղ ներդրումների հիմնադրամի միջև փաստաթղթեր են ստորագրվել` ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ», — ասաց Տողանյանը։

Նրա խոսքով` այդ հիմնադրամի ներգրաված միջոցներով Հայաստանում նոր և հետաքրքիր նախագծեր կիրականացվեն։ Սա համակարգային աշխատանք է, որի ուղղությամբ կաշխատի դեսպանատունը։ Նա նշեց, որ այդ նպատակով Հայաստան կժամանի ՌԴ նախագահին կից գործող ռազմավարության ուսումնասիրման գործակալության խումբը։

Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Տողանյան. ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը զարգացնելու է աշխատանքը սոցցանցերում

«Խմբում ընդգրկված են միջին բիզնեսի առաջնորդները, որոնց գլխավորում է Արտյոմ Ավետիսյանը։ Նրանք կշրջագայեն տարբեր ձեռնարկություններով, կծանոթանան ներդրումային նախագծերին։ Նրանցից հետո Հայաստան կժամանի մեր հայրենակիցների խումբը` պատրաստի նախագծերով», — ասաց Տողանյանը։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունները կոնկրետ բիզնես ծրագրեր ունեն, որոնք ներկայացնելու են հայ դիվանագետները։

«Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում կոնկրետ քայլեր և ներդրումներ կարվեն», — ասաց Տողանյանը։

Ավելի վաղ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնել էր, որ Հայաստանը կարող է ավելի քան 300 մլն դոլար ներդրում ներգրավել Ռուսաստանից։

Русская версия

Լրահոս
0