Եվրատեսիլն առանց Ռուսաստանի. Ուկրաինան արգելել է Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկիր

© jsvokЮлия Самойлова
Юлия Самойлова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երկիր մուտք գործել ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային, որը պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017»–ում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) արգելել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր:

Այդ մասին Facebook սոցիալական ցանցում իր էջում հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան։

Певица Арцвик - Sputnik Արմենիա
Ի՞նչ գիտի Հանրայինը «Եվրատեսիլի» հայաստանյան ներկայացուցչի մասնակցության մասին

Արգելքի պատճառն այն է, որ երգչուհին 2015թ.-ին այցելել է Ղրիմի թերակղզի` այնտեղ մեկնելով Մոսկվայից: Մինչդեռ ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում Ղրիմ մուտք գործել միայն Ուկրաինայի տարածքից: Սամոյլովայի մուտքն արգելվել է 3 տարով։

Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն անհեթեթ է անվանել Սամոյլովայի հետ կապված իրավիճակը։ «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը հայտնել է, որ ռուս երգչուհու մասնակցության հարցում որոշում պետք է կայացնեն ուկրաինական իշխանությունները։

Սամոյլովան առաջին կարգի հաշմանդամություն ունեցող երգչուհի է, որը պետք է ներկայացներ Ռուսաստանը Flame Is Burning երգով։

Հարցականի տակ է նաև «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի մասնակցությունը, որը, ուկրաինական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, նույնպես այցելել է Ղրիմ։ Երգչուհու քույրը` Շողեր Հարությունյանը, ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ Արծվիկը երբեք չի եղել Ղրիմում։

«Եվրատեսիլ 2017»-ի կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը` մայիսի 13-ին։

Русская версия

Լրահոս
0