«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը

© AFP 2023 / Sergei SUPINSKYГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական «Daily Star» հրատարակությունը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձերը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը կազմում է շաբաթական 140 հազար ֆունտ ստեռլինգ։ Այդ մասին վկայում են բրիտանական «Daily Star»-ի տվյալները։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հայաստանը կպարգևատրի Հենրիխ Մխիթարյանին

Շաբաթական որքա՞ն գումար է վաստակում նրա իսպանացի գործընկեր Խուան Մատան։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան է։ Ֆրանսիայի հավաքականի խաղացողը շաբաթական ստանում է 290 հազար ֆունտ ստեռլինգ։ Երկրորդ տեղում Ուեյն Ռունին է` շաբաթական 250 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով, երրորդ տեղում Զլատան Իբրահիմովիչն է (220 հազար)։

Մխիթարյանը 2016թ-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «կարմիր սատանաների» ակումբ` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքելով քառամյա պայմանագիր` մեկ տարի երկարացնելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը վճարել է 42 միլիոն եվրո։

Русская версия

Լրահոս
0