Սարգսյան. «Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում»

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ահաբեկիչները կարող են ընդգրկվել տարածաշրջանային հակամարտություններում, այդ թվում` Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Իսլամական պետության» գործողությունների գոտուն տարածքային առումով մոտ լինելը Հայաստանին դրդում է հակաահաբեկչական գործունեության ակտիվացման, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Ահաբեկչությունը չարիք է. ՀՀ նախագահը խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին

«Ժամանակակից աշխարհում սպառնալիքները տարբեր տեսք ունեն, անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են։ Կոնկրետ մեզ համար դա մեր տարածաշրջանում ստեղծված իրադրություն է, այսինքն` ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը։ Իրականում կան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, ուստի մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է», — ասել է Սարգսյանը։

Հայաստանը մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է ԻՊ գործողությունների գոտուց։ Սարգսյանի խոսքով` սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական կապ ունեն Հայաստանի անվտանգության հետ։

«Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներառված են ԱՊՀ անդամ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք արդեն ռազմական փորձ ունեն, բարբարոսային մեթոդներ են կիրառում, և որոնք կարող են լրացուցիչ բարդություններ մտցնել առանց այդ էլ փխրուն կայունության մեջ։

Ցավոք, շփման գծի մյուս կողմում մենք լսում ենք արաբական խոսք և այլ ձայներ։ Մեզ թվում է, որ Մերձավոր Արևելքից հեռացած մարդիկ աստիճանաբար ընդգրկվում են մեր տարածաշրջանում առկա հակամարտություններում։ Դա, իհարկե, շատ և շատ վտանգավոր է», — ասել է Սարգսյանը։ Նա ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ միասին ավելի ակտիվ ավանդ ունենալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի ակտիվ օգնել Ռուսաստանի Զինված ուժերին այդ մեծ և կարևոր խնդրի լուծման մեջ։ ՌԴ-ն մեծ ավանդ ունի այդ պայքարում, և մենք պետք է կրենք այդ պատասխանատվության և այդ ջանքերի ինչ-որ մասը»,- ասել է Հայաստանի նախագահը։

Նա համոզված է, որ ջանքերը, որոնք գործադրում են Ռուսաստանի Զինված ուժերը, հաջողությամբ կպսակվեն։

Русская версия

Լրահոս
0