00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանն ապահովեց հաղթանակը կամ նոր գլուխկոտրուկ Արթուր Պետրոսյանի համար

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян с Аразом Озбилисом
Генрих Мхитарян с Аразом Озбилисом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հաշվետու խաղում Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց ընտրական խմբում, ու երկար ժամանակ անց մեր թիմը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:

Մեր ընտրանու առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը հերթական անգամ հաղթական արդյունք ապահովեց մեր հավաքականին, սակայն Գևորգ Ղազարյանի վնասվածքից հետո ունեցանք նաև կորուստ:

Ղազախների հանդիպումը շատ կարևոր էր երկու կողմի համար, ու դա քննարկման առարկա չէր: Մեր հավաքականը ֆավորիտի կարգավիճակով էր մոտեցել խաղին, ու ուսումնամարզական հավաքի ընթացքում ամեն ինչ ընթանում էր ըստ մարզիչների նախատեսած պլանի: Սակայն խաղից մեկ օր առաջ արդեն մեր մարզիչներին ցավալի նորություններ էին սպասվում:

Матч между сборными Армении и Казахстана Геворг Казарян - Sputnik Արմենիա
Գևորգ Ղազարյանին կվիրահատեն Գերմանիայում

Նախ վերջին մարզման նախօրեին ծնկի վնասվածք ստացավ Հովհաննես Համբարձումյանը, ապա վերջին մարզման ժամանակ էլ շարքից դուրս մնաց Արտակ Գրիգորյանը: Երկու ֆուտբոլիստներ, որոնք պետք է խաղային թիմի մեկնարկային կազմում: Այսինքն այն խաղը, որին նախապատրաստում էին թիմին, ենթակա էր փոփոխության: Ամենայն հավանականությամբ Արթուր Պետրոսյանը խաղալու էր հենակետային երկու կիսապաշտպաններով: Սակայն Գրիգորյանը վնասվածքը մեկ օրում պարզապես ստիպեց մեր մարզչին փոխել խաղային մարտավարությունը:

Ելքը գտնվեց 4-1-4-1 մարտավարության մեջ: Կենտրոնում գործում էին Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելլին, իսկ նրան թիկունքից պաշտպաններին օգնում էր Գոռ Մալաքյանը: Սակայն դա չէր նշանակում, որ մերոնք հրաժարվելու են հարձակողական խաղից: Մեկ մաքուր հարձակվողով` ի դեմս Արթուր Սարկիսովի, մեր թիմը օգտագործելու էր եզրային հարձակվողներին՝ Գևորգ Ղազարյանին ու Կամո Հովհաննիսյանին, իսկ կենտրոնից գրոհին աջակցելու էին Պիզելլին ու Մխիթարյանը:

Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի հավաքականի երկրպագուների էմոցիաները և տիրող մթնոլորտը ինչպես մարզադաշտում, այնպես էլ մարզադաշտից դուրս - Sputnik Արմենիա
Հայ երկրպագուները` Հայաստան–Ղազախստան խաղից առաջ և հետո

Բայց նորից խնդիր ունեցանք խաղի հենց սկզբում: Գևորգ Ղազարյանի վնասվածքը ոչ միայն փոխեց մեր թիմի խաղի բնույթը, այլ նաև հոգեբանորեն կարող էր ընկճել մեր տղաներին: Եվ այն, որ մինչև ընդմիջում մեր հավաքականը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, դրա վառ ապացույցն է: Հայաստանի հավաքականը գրոհում էր, սպառնում մրցակցի դարպասին, սակայն բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի հարվածի, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, մեր խաղացողների մոտ չկար վերջաբան:

Իհարկե, երբ երկար ժամանակ չես կարողանում հասնել հաջողության, լարվածություն է առաջացնում: Եվ հենց այդ լարվածությունը նկատելի էր մեր ֆուտբոլիստների մոտ երկրորդ խաղակեսի մեկնարկում: Ղազախները բավականին համարձակ սկսեցին գործել ու մեկ անգամ էլ գոլային պահ ստեղծեցին, բայց մեր թիմին փրկեց Արսեն Բեգլարյանը: Մինչև ընդմիջում ունեցած առավելությունը մերոնք արդեն չունեին, չնայած զգացվում էր, որ թիմը ուզում է հասնել արդյունքի:

Ինչ-որ խթան, ինչ-որ կայծ էր հարկավոր մեր թիմին նորից բռնկվելու համար: Արթուր Պետրոսյանը նույնիսկ շատ մեծ ռիսկի գնաց` խաղադաշտ դուրս բերելով իր թիմի հարձակողական ամբողջ ներուժը: Ու նման իրավիճակում մեզ հնարավորություն տրվեց: Հենրիխ Մխիթարյանի արագ անցումը կասեցնելով` Սերգեյ Մալին վաստակեց երկրորդ դեղին քարտն, ու ղազախները մնացին տասը խաղացողներով: Այս հեռացումն էլ մեր թիմի համար դարձավ ազդանշան: Լույս երևաց թունելի վերջում:

Երկու րոպեի ընթացքում մեր հավաքականը կարողացավ ապահովել հաղթանակը: Հույժ կարևոր առաջին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Դե դա արդեն մեզ համար սովորական է, բայց նորից ընդգծենք մեր ֆուտբոլիստի հիանալի վարպետությունը: Ընդ որում` շատ կարևոր էր, մերոնք ոգևորված խփեցին նաև երկրորդ գնդակը: Արազ Օզբիլիսի մեկ հպումով դիպուկ հարվածը կարող է կատարել միայն բարձրակարգ վարպետը: Ու ցավոք մեր ֆուտբոլիստը դեռ խաղային պրակտիկա չի ստանում Թուրքիայում, ինչի պատճառով էլ ոչ թե մեկնարկային կազմում էր, այլ դուրս եկավ փոխարինման:

Матч между сборными Армении и Казахстана - Sputnik Արմենիա
2 գոլ՝ 2 րոպեում. Հայաստանը հաղթեց Ղազախստանին

Պետք է ընդգծել նաև Էդգար Մանուչարյանի ու Տիգրան Բարսեղյանի գործողությունները: Էդգարը երկու արդյունավետ գրոհներն էլ ինքը սկսեց, նախ ճիշտ փոխանցում կատարելով դեպի Բարսեղյանը, որը թողեց գնդակը Մխիթարյանին, ապա սահնկումով կարողացավ խլել գնդակը մրցակցին, ինչից հետո էլ Կամո Հովհաննիսյանն արդեն դարձավ գոլային փոխանցման հեղինակ Օզբիլիսի գոլի ժամանակ:

Տիգրան Բարսեղյանի համար էլ դժվար էր միանգամից ինտեգրվել հավաքականի խաղի մեջ, հանդիպման վերջնամասում երիտասարդ ֆուտբոլիստի մոտ որոշակի հոգնածություն նկատվեց: Բայց փոխարինելով Գևորգ Ղազարյանին` Բարսեղյանն ամեն ինչ արեց թիմի ընդհանուր ձեռագրից դուրս չմնալու համար, ու դա նրա մոտ ստացվեց:

Այսպիսով մեր հավաքականն երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելուց հետո աղյուսակում վաստակած միավորների քանակով հավասարվեց Ռումինիայի ընտրանուն: Նույն օրը մեր ընտրական խմբում կայացած երկու հանդիպումներից հետո (Չեռնոգորիա- Լեհաստան 1:2, Ռումինիա-Դանիա 0:0) ընդգծված առաջատարը Լեհաստանի հավաքականն է: Հաջորդող չորս թիմերը ունեն հավասար հնարավորություն պայքարելու երկրորդ ուղեգրի համար: Սակայն արդեն հիմա մենք կարող ենք նշել, որ հունիսի 10-ին կայանալիք Չեռնոգորիա- Հայաստան խաղին մեր թիմի կազմից բացակայելու են Գևորգ Ղազարյանն ու որակազրկված Վարազդատ Հարոյանը: Նոր գլուխկոտրուկ Արթուր Պետրոսյանի համար:

Русская версия

Լրահոս
0