00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Երեւանը կունենա նոր քաղաքապե՞տ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 5-ի մամուլի տեսությունը։

«Փաստ». ՕՐՕ-ն դուրս չի գա փողոց

Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, եւ սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ-ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի:

Раффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян. ОРО - Sputnik Արմենիա
ՕՐՕ. Հետընտրական պայքարի հարցը կորոշի ժողովուրդը

Երեկ կայացել է ՕՐՕ-ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ-ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ-ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաեւ կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:

Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ-ն ասել է. «Փոփոխություններն անխուսափելի են, եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:
Իրականում, չի բացառվում, որ ՕՐՕ-ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերեւս ՕՐՕ-ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ-երկու սակավաթիվ ու մարող հավաք, եւ ՕՐՕ-ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել:

«ՀԺ»․ Քցել են զմիմյանս

ՀԺ-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրիում թեեւ ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 10 հազար դրամը, սակայն եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց հինգ հազարը՝ ընտրությունից հետո վճարելու նախապայմանով:

Թերթի աղբյուրն այսպես մեկնաբանեց այդ տեղեկությունները. «Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարներ, որտեղ հստակ երեւացել է այն, ինչ պետք է երեւար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ, եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»:

Электронные аппараты для распознания отпечатков пальцев - Sputnik Արմենիա
Կուտակումներ, դժվարություններ և հումոր. Գյումրիում ամփոփում են ընտրության ընթացքը

Մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածուների բաժանած ընտրակաշառքի մասին խոսակցությունները, ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը թերթի թղթակցին ասել է. «Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին: Մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում: Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ»:

Հարցին՝ լսե՞լ եք, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրությունից հետո հրաժարվում են տալ խոստացած ընտրակաշառքը, Նիկոյանը պատասխանել է. «Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, եթե Դուք սեւեռված եք միայն մի ուղղությամբ, սխալ տեղ եք զանգել: Գիտեք, որ ավելի շատ բաժանողներ են եղել, չգիտե՞ք դրա մասին»:

«Հրապարակ». Իշխանական կուլիսներում քննարկում էն ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցը

Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է: Սերժ Սարգսյանը դեռ որեւէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա։ Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ եւ ԱԺ նախագահ։

Избирательные бюллетени - Sputnik Արմենիա
Նոր ԱԺ-ն բաղկացած կլինի 105 պատգամավորից

Սակայն հնարավոր է՝ Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում եւս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»:

«Ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքապե՞տ

Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը:

Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են գնում, եւ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա խորհրդարանական ընտրություններին եւս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին:

Լրահոս
0