00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկներին չի կարելի այցելել Վայոց Ձորի քարանձավներ

© “Служба по охране исторической среды и историко-культурных музеев-заповедников”Пещеры, вход в которые запрещены
Пещеры, вход в которые запрещены - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր:

«Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ»,- նշված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավ տանող ճանապարհը դժվարամատչելի է: Ինչպես նաև այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական և հնագիտական գոյացությունները, վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները:

Смбат Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վայոց Ձորի քարանձավները հերթական անակնկալն են մատուցել հետազոտողներին

Ի դեպ` գարնան ձնհալից հետո հուշարձանի տարածքում նաև քարաթափումներ են լինում, ինչը ևս վտանգավոր կարող է լինել զբոսաշրջիկների համար:

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում ու կոչ է անում մեր հայրենակիցներին չտրվել սուր զգացողություններին, առաջնորդվել բանականությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ:

Լրահոս
0