Նախարար. «Այս տարի նախատեսվում են 850 միլիոն դոլարի ներդրումներ»

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցДоллары США
Доллары США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարեն Կարապետյանը կառավարության ղեկն իր ձեռքը վերցրեց և առաջին իսկ հանձնարարականների ուղղությունը տարավ դեպի ներդրումային դաշտ։ Նախընտրական քարոզչությունն էլ անմասն չմնաց ներդրումային խոստումներից։ Կառավարության նիստից հետո ֆինանսների և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարները խոսել են երկիր բերվող հնարավոր միջոցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի-Sputnik. Ներդրողները երեք հիմնական ցուցանիշի են ուշադրություն դարձնում` ռիսկ, վերադարձելիություն և հեռանկար։ Այդ համոզմունքն ունի ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու կարծում է, որ Հայաստանը տիրապետում է այդ չափանիշներին։

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ ՀՀ-ն կարող է ծառայել հարթակ, որպեսզի կապի ԵՏՄ-ն հարավային միջանցքի երկրների հետ, իսկ դրանք արաբական երկրներն են։ Բացի այդ, քանի որ մենք ունենք GSP+ համակարգ Եվրամիության հետ, դա արդեն գայթակղիչ է»,- ասաց նախարարը։

Давид Арутюнян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան. «Ներմուծման ծավալը նվազել է»

Վարդան Արամյանի խոսքով` պետք է ներդրողի հետ աշխատանքներ տանել ցույց տալու համար` որտեղ են այն շահերը, որ կարող է ունենալ նա` ներդրում անելով ՀՀ-ում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում են 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն արդեն հստակ են։

«Շատ ակտիվ քննարկվում են ներդրումային ծրագրերը։ Հիմնական միջոցները կուղղվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, ինչպես նաև դեղագործության ու սննդի վերամշակման ոլորտներին»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ստեղծվել է ներդրողների ակումբ, որը հուշագիր կստորագրի կառավարության հետ։ Ներդրողների շարքում հայեր են և օտարերկրացիներ աշխարհի տարբեր երկրներից։

Լրահոս
0