00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Ադրբեջանական խնձորները, ԱԺ ոսկին ու նախարարների թեկնածուները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 29-ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառությունը նորություն չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ իշխանությունների համար նորություն չէ հայկական շուկայում ադրբեջանական ապրանք վաճառելու փաստը: 1997-ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 62700 դոլարի ապրանք, իսկ մեկ տարի հետո, այդ ցուցանիշը կտրուկ նվազել է` 1500 դոլար:

2003-ին 13400 դոլարի ադրբեջանական ապրանք է ներկրվել: 2004-ին ներմուծվել է 500 դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարվանից արդեն նաև արտահանում է իրականացվել:

Фрукты, яблоки - Sputnik Արմենիա
Կառավարությունը չգիտի՝ ով է մաքսանենգ ճանապարհով ներկրել ադրբեջանական խնձորը

Վիճվարչության տվյալներով՝ 2005-ին եթե հարևան երկրից 1500 դոլարի ապրանք է ներկրվել, ապա նույն տարում Հայաստանից այնտեղ է ներմուծվել 200 դոլարի ապրանք: 2011-ին ներմուծվել է 8500 դոլարի ապրանք: 2013-ին Հայաստան է ներմուծվել 3800 դոլարի ապրանք:

2016 և 2017 թվականների մասին, վիճվարչության տվյալներով, առևտրաշրջանառություն կրկին չի եղել: Ու եթե անցյալ տարվա մասով ինչ-որ տեղ կարելի է «հավատալ» վիճվարչության կայքում տեղադրված ինֆորմացիային, ապա այս տարվա բացահայտումների ֆոնին նույն աղբյուրի տվյալները բավականին անհանգստացնող են»:

«Փաստ». Վարդան Օսկանյանը ՕՐՕ-ի մասին ասելու բան չունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարդանանց փողոցի վրա գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ:

Раффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян. ОРО - Sputnik Արմենիա
ՕՐՕ. Հետընտրական պայքարի հարցը կորոշի ժողովուրդը

Ընտրություններից հետո այնտեղ գրեթե չեն լինում նաև դաշինքի անդամ «Համախմբում» ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները»:

ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ հնարավոր է՝ ՕՐՕ-ն փլուզվի: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկ «Փաստի» հարցին, թե, ի վերջո, ի՞նչ որոշվեց ՕՐՕ-ի հետագա ճակատագրի առթիվ, խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Բան չունեմ ասելու, հարցազրույց չեմ տալիս»,- ասաց Օսկանյանը:

«Հայկական ժամանակ». Նախարար թե դեսպան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Անգամ տեղեկացանք, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում է այդ երկրի հաստատմանը:

Ա. Բաբլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու: «Ո՛չ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Զինծառայության նոր ԱԺ ձևաչափը կներկայացվի աշնանը»

Մենք փորձեցինք նաև արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, բայց մեզ պարզապես չպատասխանեցին: Նշենք, որ դիվանագիտության մեջ ագրեմանն ուղարկելը գաղտնի գործընթաց է, և այդ մասին հրապարակավ չեն հայտնում: Եվ դա հրապարակայնացնում են միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրն ընդունում է առաջարկված թեկնածությունը: Լինում են դեպքեր, իհարկե, հազվադեպ, որ առաջարկված թեկնածությունն ինչ-ինչ պատճառով մերժվում է և նոր թեկնածություն է առաջարկվում: Իսկ ընդհանուր առմամբ, ագրեմանի հաստատումը հատկապես Եվրամիության անդամ երկրներում տևում է մինչև երեք ամիս:
Ինչ վերաբերում է, Ա. Բաբլոյանին, ապա կարծիք կա, որ նա չի ընդունում դեսպան նշանակվելու առաջարկը, ավելի շատ ուզում է առողջապահության նախարար նշանակվել:

Մինչև խորհրդարանական ընտրությունները հրապարակումներ էին լինում, թե առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից իշխանության մեջ դժգոհություն կա և մայիսի վերջին ձևավորվող կառավարությունում նա կարող է չլինել: Բա վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ գոհունակություն էր արտահայտել նրանց աշխատանքից, ինչը նշանակում է, որ նա հակված է նրան պահել այդ պաշտոնում:

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅԻՆ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԿԱ ԲԱՑԵՐԻ ԵՎ  ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

Իսկ եթե Ա. Բաբլոյանն, իսկապես, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակվի, ապա կհասցնի որոշ ժամանակ պատգամավոր լինել ու անգամ Ազգային ժողովի առաջին նիստը վարել, եթե, իհարկե, «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը մանդատ չստանա: ԱԺ առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը: Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ., Նապոլեոն Ազիզյանը՝ 1946թ.:

Այժմ Շվեյցարիայում ՀՀ դեսպանն աշխարհահռչակ ֆրանսահայ երգահան Շարլ Ազնավուրն է»:

«Հրապարակ». ԱԺ նորընտիրները «ոսկու» փնտրտուքների մեջ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` նորընտիրներն ԱԺ-ում ոչ միայն «գոլդ» սենյակների «որոնման» աշխույժ գործընթացների մեջ են, այլև «գոլդ» համարներով ավտոմեքենաների: Հարցը ծառացած է բոլորի, այդ թվում և առաջին անգամ ԱԺ ոտնած գեներալի՝ Քեթրինի Միհրանի առաջ:

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

Մեր տեղեկություններով` այս պահին ԱԺ-ում «անտեր» են երկու սուպերհամարներով ավտոմեքենաներ` 110.OO11, 200.ՕՕ11։ Կհասնի՞ դրանցից մեկը Միհրան Պողոսյանին, դեռ պարզ չէ. ԱԺ-ում սպասում են աշխատակազմի նոր ղեկավարին, որը, հավանաբար, կլինի Հովհաննես Սահակյանը, և որևէ քայլ այս պահին չեն պատրաստվում անել:

Ի դեպ, սենյակային «գոլդ» որոշումների մեջ է նաև առաջին անգամ պառլամենտ ոտնած Վարդան Ղուկասյանը: Նա պահանջել է իրեն տրամադրել Վարդան Օսկանյանի` ԱԺ դահլիճին կից, երկու սենյակից բաղկացած «ապարտամենտը», որը, կարծես, նրան չեն տրամադրի: Այն «նախատեսվել» է Արմավիրում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված Անդրանիկ Կարապետյանի համար, որն, ըստ մեր աղբյուրների, գեներալ Մանվելի սանիկն է»:

«Ժամանակ». Կոստանյանը՝ նախարա՞ր

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար:

Геворг Костанян - Sputnik Արմենիա
Գևորգ Կոստանյանը` ՀՀ նախագահի խորհրդական

Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասվում են արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան:
Այդ դեպքում՝, համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»:

Լրահոս
0