Թրամփը հայտնել է, թե կինն ու որդին երբ են տեղափոխվելու Սպիտակ տուն

© AFP 2023 / SAUL LOEB / AFPДональд Трамп с сыном Бароном и женой Меланией
Дональд Трамп с сыном Бароном и женой Меланией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկայի նախագահը պատմել է, որ առաջին 100 օրերը նրա ընտանիքի համար իսկական փորձություն էին։ Նրանց անարդար «հետապնդում» էր մամուլը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հաստատել է, որ իր կինը որդու` Բերոնի հետ, ամռանը, ուսումնական տարվա ավարտից հետո, կտեղափոխվեն Սպիտակ տուն, հայտնում է Washington Times-ը։ Ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ երեխայի համար դժվար է լինելու։

«Ես որդի ունեմ, նա փոքր է, դեռ նոր է լրացել 11 տարեկանը։ Նա պետք է ուրիշ դպրոց տեղափոխվի։ Որդիս սիրում է ֆուտբոլ խաղալ իր նյույորքյան թիմում, նրա բոլոր ընկերներն այնտեղ են, ստիպված կլինի թողնել նրանց։ Մենք չէինք ուզում կիսամյակի կեսից որդուս հանել»,- բացատրում է Թրամփը։

Ամերիկայի նախագահի խոսքով` երդմնակալության արարողությունից հետո առաջին 100 օրը իսկական փորձություն էին կնոջ և որդու համար։

«Իհարկե, սա ծանր բեռ է ընտանիքիս համար»,- խոստովանեց նա։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ տվեց ԱՄՆ-ին Դոնալդ Թրամփի 100 օրվա նախագահությունը

Բացի այդ, Թրամփը քննադատեց ԶԼՄ-ներին՝ կնոջ նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար։

«Մամուլն ահավոր վիրավորում էր նրան, դա անարդար է»,- բողոքել է նախագահը։

Ամերիկայի 70-ամյա առաջնորդն, ընդհանուր առմամբ, 5 երեխա ունի երեք ամուսնությունից` երկու դուստր և երեք որդի։ ԱՄՆ 45-րդ նախագահի միակ անչափահաս երեխան Բերոնն է։

Русская версия

Լրահոս
0