Առայժմ՝ առանց մեդալների

© Photo : official site of the NOC of Armenia / Греко-римская борьба
Греко-римская борьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշները առայժմ չեն կարողանում մասնակցել մեդալների խաղարկմանը: Այսօր մրցումների երկրորդ օրն էր, ու մեր ազատ ոճայիններից ևս երկուսը լքեցին մրցասպարեզն՝ առանց զգալի հաջողությունների:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մայիսի 2-ին առաջինը մեր թիմի կազմում մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 86 կգ քաշային Վահե Թամրազյանը: Իսկ այսօր արդեն մեր հավաքականի կազմում հանդես եկան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանն ու 97 կգ քաշային Գեորգի Կետոևը:

57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը առաջին գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին ու քանի որ մրցակիցը չհասավ եզրափակիչ, դուրս մնաց պայքարից: 86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը հաղթանակով սկսեց իր ելույթները: 1/8 եզրափակիչում Թամրազյանը առավելության հասավ Իսրայելը ներկայացնող Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխայիլչենկոյի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին:

Футбол. Лига чемпионов. Финал. Матч Реал - Атлетико - Sputnik Արմենիա
«Ռեալն» ընդհուպ մոտեցավ եզրափակչին

Քանի որ Գոստիևը հասավ եզրափակիչ՝ մեր ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ գոտեմարտում Թամրազյանը պարտվեց լեհ Զբիգնև Բարանովսկուն:
Մայիսի 3-ին առաջինը հայ ըմբիշներից մրցագորգ դուրս եկավ Նարեկ Սիրունյանը: 65 կգ քաշային մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Գեորգի Կետոևին 97 կգ քաշային կարգում հաջողվեց առաջին գոտեմարտում հաղթանակի հասնել բելգիացի Տարիկ Ազոզիի նկատմամբ, բայց հաջորդ մենամարտում մեր ըմբիշը պարտվեց ու նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:

Վաղը Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան 61 կգ Վոլոդյա Ֆռանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Իսկ մայիսի հինգին պայքարի մեջ կմտնեն 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը և գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:

Русская версия

Լրահոս
0