00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրի տուն–թանգարանն իրականություն է. ի՞նչ կարելի է տեսնել մաեստրոյի տանիքի ներքո

© Пресс-служба Президента РАСерж Саргсян и Шарль Азанавур
Серж Саргсян и Шарль Азанавур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Երևանի փոքր կենտրոնում` Կասկադում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի բացման արարողությունը։ Մաեստրոյի որդու` Նիկոլա Ազնավուրի հետ, միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք։

ԵՐԵՎԱՆ, 1 Հունիս — Sputnik. Հայաստանում բացվեց առաջին ինտերակտիվ թանգարանը։ Այն նվիրված է մաեստրո Շառլ Ազնավուրի կյանքին և գործունեությանը։ Թանգարանը նաև աշխարհում առաջինն է իր բնույթով. հերոսն իր կյանքի մասին անձամբ է պատմում։ Բոլոր տեքստերը, աուդիոձայնագրություններն անցել  են Շառլ Ազնավուրի «քննությունը»։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի տնօրեն Քրիստինա Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է պարունակում և ինչ է պատրաստ ներկայացնել տուն–թանգարանն այցելուներին։

© Пресс-служба Президента РАСерж Саргсян и Шарль Азанавур
Серж Саргсян и Шарль Азанавур - Sputnik Արմենիա
Серж Саргсян и Шарль Азанавур

«Մենք պետք է ներկայացնենք Շառլի կյանքի բոլոր հիմնական էտապները։ Օրինակ` այստեղ անիմացիոն լուծումներով կներկայացվի «Monsieur-le-Prince» փողոցում գտնվող Ազնավուրի առաջին բնակարանը, որն ընդամենը 20 քմ տարածք ուներ։ Շառլն անձամբ է նկարել մեզ համար, թե ինչ տեսք է ունեցել այդ բնակարանը։ Մենք խոսել ենք նաև Շառլի քրոջ` Աիդայի հետ, որը մաեստրոյից մեկ տարով մեծ է։ Նպատակն է, որ դետալային պատկերացնենք այդ տեսարանը ճիշտ կրկնելու համար։ Այսինքն` մենք կատարում ենք խորը արխիվային աշխատանք»,– պատմեց Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի տնօրեն Քրիստինա Սարգսյանը։

Շառլ Ազնավուրը Երևանում դիտեց իր պատվին բեմադրված ներկայացումը - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը Sputnik Արմենիային պատմեց իր տրամադրության մասին

Մեկ այլ սենյակում էլ լինելու է անիմացիա, որը կուղեկցվի ավազե պատկերներով։ Դա, ըստ Քրիստինե Սարգսյանի, խորհրդանշական է։

«Ինչու՞ ենք ընտրել ավազը որպես արտահայտչամիջոց։ Ավազն այս դեպքում խորհրդանշում է այն միլիոնավոր հայերին, որ զոհվել են ցեղասպանության ժամանակ»,–ասաց նա։

Շառլ Ազնավուրի ընտանիքը ցեղասպանության տարիներին փրկվել է, քանի որ կարողացել է փախչել Կոստանդնուպոլսից, նավ է նստել ու մեկնել Սալոնիկ, հետո Մարսել։ Տուն–թանգարանի համար կկառուցվի նաև այդ նավի ավելի փոքր օրինակը և տեսահոլովակներով ու պատկերազարդումներով կներկայացվեն այդ 3 ուղղությունները։

«Այստեղ կլինեն նաև արխիվային օրիգինալ փաստաթղթեր, որոնք ապաստանի հնարավորություն են տվել Շառլի ընտանիքին։ Մաեստրոյի տուն–թանգարանում կլինի նաև պրոֆեսիոնալ ստուդիա, որտեղ այցելուները կփորձեն համադրել Շառլի տարբեր երգերը, աշխատել, սովորել»,– պատմեց Քրիստինա Սարգսյանը։

Սարգսյանի փոխանցմամբ` տուն–թանգարանում կլինի նաև «back stage», այսինքն` այցելուները կտեսնեն, թե ինչպես է Շառլ Ազնավուրը բեմ դուրս եկել։ Ինչպես մեծ շանսոնյեն է ասել. «Մթությունից դեպի լույս մեկ քայլ է, բայց դա իմ ամբողջ կյանքի քայլն է»։

© Пресс-служба Президента РАՇառլ Ազնավուրն՝ իր անվան տուն–թանգարանի բացման արարողության ժամանակ
Серж Саргсян и Шарль Азанавур - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրն՝ իր անվան տուն–թանգարանի բացման արարողության ժամանակ

Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի պաշտոնական արարողության ժամանակ մաեստրոյին հանձնվեց խորհրդանշական տուփ, որը բացելիս հնչում է «Je m'voyais déjà» երգն ու տեսանելի է դառնում թանգարանի դռները բացող խորհրդանշական բանալին։ Իր ելույթին անցնելուց առաջ Շառլ Ազնավուրը նախ հայերենով խոսեց.

«Միկրոֆոնի առաջ ես շփոթվում եմ ու դժվարանում հայերեն խոսել, դրա համար կանցնեմ ֆրանսերենի»։

Հետո շնորհակալություն հայտնեց նախագահ Սարգսյանին նախագծին աջակցելու համար։

«Մենք` հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհում և ունենք մեծատառով հայեր։ Ես կարծում եմ, որ եթե ժամանակ առ ժամանակ կարողանայինք թարգմանել նրանց գործերը, նրանց էլ լսելի դարձնել մեզ, այդ մարդիկ էլ կօգնեին։ Դա իմ անձնական առաջարկն է»,–ասաց Ազնավուրը։

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Երևանը հարուստ է պատմամշակութային տեսարժան վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է»,– ասաց երկրի ղեկավարը։

© Пресс-служба Президента РАՍերժ Սարգսյանն ու Շառլ Ազնավուրը՝ Ազնավուրի տուն–թանգարանի բացման արարողության ժամանակ
Серж Саргсян и Шарль Азанавур - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ու Շառլ Ազնավուրը՝ Ազնավուրի տուն–թանգարանի բացման արարողության ժամանակ

Նախագահը մաեստրոյին մաղթեց երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել նրա արվեստը։

Տեղեկացնենք, որ 2017 թվականի մարտի 23–ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նշյալ շենքը նվիրաբերելու «Ազնավուր» հիմնադրամին, որպես պայման, որ այն ծառայելու է բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն–թանգարան։

Լրահոս
0