00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրճատումներ չեղան, աշխատավարձերը չավելացան

© Мэрия ЕреванаЗаседание Совета старейшин Еревана
Заседание Совета старейшин Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը դարձյալ կունենա 4 տեղակալ, 9 խորհրդական, 5 օգնական։ Կրճատումներ չեն լինի, աշխատավարձերը չեն բարձրանա։ Որոշվել է այսօր կայացած ավագանու նիստում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետի բոլոր 4 տեղակալները վերանշանակվեցին իրենց պաշտոններում։ Նման որոշում այսօր կայացվեց Երևանի ավագանու նիստում։ Կամո Արեյանի, Դավիթ Օհանյանի, Արամ Սուքիասյանի և Վահե Նիկոյանի վերանշանակման մասին հարցերը բուռն քննարկման արժանացան ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից։ Զինվորական ծառայությունից մինչև տրանսպորտի, կանաչ տարածքների ու մանկապարտեզների խնդիրներ։ Ընդդիմության կարծիքով` քաղաքապետի տեղակալները թերացել են իրենց վստահված ոլորտների համակարգման հարցում։

Внеочередное заседание Совета старейшин Еревана. Заруи Постанджян - Sputnik Արմենիա
«Երկիր ծիրանին» վերադարձել է

Ու թեև քննարկումն անցավ բուռն մթնոլորտում, և ընդդիմությունը կողմ չէր քաղաքապետի տեղակալների թեկնածություններին, բայց ՀՀԿ խմբակցության կողմ ձայներով քաղաքապետի բոլոր 4 տեղակալները վերանշանակվեցին իրենց պաշտոններում։

2003թ–ից մինչ օրս Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կամո Արեյանը նիստի ընդմիջմանը, լրագրողների հետ զրույցում, վստահեցրեց, որ եռանդ ու ուժ ունի շարունակելու ծառայել Երևանին ու երևանցիներին։

«Նորերի դեմը ոչ ոք չի փակել, բայց ոչ ոք չի կարող որոշել` սպառել եմ ինձ, թե ոչ։ Ունեմ անսահման էներգիա, ունեմ անսահման կարողություն, դեռևս անմնացորդ ծառայելու իմ Երևանին»,– ասաց քաղաքապետի առաջին տեղակալ վերանշանակված Կամո Արեյանը։

Թեժ մթնոլորտում անցավ նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հաստիքացուցակների և աշխատավարձերի հաստատման մասին որոշման նախագիծը։

Ո՛չ հաստիքացուցակներում, ո՛չ էլ աշխատավարձերում փոփոխություններ չեն եղել։ Քաղաքապետարանում ու վարչական շրջաններ ղեկավարների աշխատակազմերում նախկինի պես աշխատելու է 1998 մարդ։ Քաղաքապետը ստանալու է 575 000 դրամ աշխատավարձ, տեղակալները` 443, խորհրդականները` 358, օգնականները` 298 000 դրամ, իսկ վարչական շրջանի ղեկավարները` 400 000 դրամ աշխատավարձ։

Քաղաքապետարանի ղեկավարությունը վստահ է` փոփոխությունների կարիք չկա, ընդդիմությունը պնդում է հաստիքներն ուռճացված են, գումարները` վատնվում են անտեղի։ «Երկիր ծիրանին» առաջարկեց 50 %-ով կրճատել հաստիքացուցակը, քանի որ, ինչպես իր ելույթում նշեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, երևանցին նրանց աշխատանքի արդյունավետությունն իր առօրյայում չի զգում։

Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Երևանի անանուն հրապարակներից մեկը կկրի Արգենտինայի անունը

«Ելքն» էլ առաջարկեց կրճատել վարչական շրջանների ղեկավարների ու նրանց տեղակալների ծառայողական ավտոմեքենաների թիվը։

«Առաջարկում ենք վարչական շրջանի ղեկավարին ու նրա տեղակալներին հատկացնել 1 ավտոմեքենա, որից նրանք կարող են օգտվել` ըստ անհրաժեշտության, համայնքում աշխատանքային այցեր կատարելու համար»,– նշեց «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Հաստիքացուցակն ու դրույքաչափերն առավել հանգամանալից քննարկելու և որոշումը հետաձգելու ընդդիմության առաջարկը մեծամասնության կողմից չընդունվեց։ Նախագիծը հաստատվեց։

Կամո Արեյանն իր ելույթում, անդրադառնալով հաստիքացուցակի ուռճացված լինելու հարցին, նշեց, որ աշխատակազմի թվաքանակը հաշվարկված է ըստ լիազորությունների կատարման անհրաժեշտության, ուստի կրճատման կարիք այս պահին չկա։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրանք, ըստ Արեյանի, բարձր չեն։ 2013թ–ից մինչ օրս անփոփոխ մնացած դրույքաչափերը, ինչպես նշեց փոխքաղաքապետը, ապրուստի համար բավարարում են։ Ինքը դժգոհ չէ։

Փոխարենը դժգոհ են ընդդիմության ներկայացուցիչները։«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նիստի ավարտին Sputnik Արմենիային հայտնեց, որ ավագանու նիստի ընթացքում իրենց իրավունքների սահմանափակման հայցով մտադիր են դիմել վարչական դատարան։

Լրահոս
0