00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ադրբեջանի «տեղը», նոր ճոպանուղին ու վարչապետի մարդիկ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 17-ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». Զախարովան փորձում է Ադրբեջանին «տեղը դնել»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետեւից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, եւ նրանք ուզում են տեղը դնել։

Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովա. Համանախագահները կայցելեն Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան

Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան, հենց Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. «Այս փուլում այս հայտարարությունները բավական կարեւոր ու բավարար քայլեր են»:

«Հրապարակ». Հնարավոր է՝ Երեւանում շուտով ճոպանուղի կառուցվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավոր է՝ Երեւանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչեւ Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչեւ Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։

Цахкадзор, канатная дорога, снег, лыжи - Sputnik Արմենիա
Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է անվտանգության պահանջների խախտումներով

Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախևառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաեւ զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։ Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։

Չի բացառվում՝ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, և արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր ևս կառուցվեն»:

«Փաստ». Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել

«Փաստ» օրաթերթը գրում է. վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:

Правительство Республики Армения - Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը` վարչապետի ավագ խորհրդական

Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում:

Ընդ որում, Կարեն Կարապետյանի պրոտեժե Անդրանիկ Հարությունյանը, որն այդքան էլ ճանաչված չէր Կոտայքում, ավելի շատ ձայն հավաքեց, քանի ՀՀԿ-ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը:
Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել. նա կդառնա կադրերի բաժնի վարիչ, կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն:

«Հրապարակ». Էրեբունիում Սեդրակյանի մարդկանց փոխարինելեն են «Պիստի» շրջապատով

«Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Պիստի շնորհիվ ՀՀԿ-ն էրեբունիում կարողացավ Մհեր Սեդրակյանի պասիվության պայմաններում «պատվով դուրս գալ» ընտրություններից: Դավիթ Գրիգորյանի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում նաև երեք մանկապարտեզի վարիչ է հրաժեշտ տվել պաշտոններին, որոնք հանձնվել են Պիստի ընկերների կանանց: Հիմա հերթում սպասում է էրեբունիում հայտնի «Տյոմի» կինը»,- գրում է թերթը:

Լրահոս
0