Հովհաննես Բաչկովը նվաճեց առնվազն բրոնզե մեդալ

© Sputnik / Ani MejlumyanОванес Бачков
Ованес Бачков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտին է մոտնեում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունիսի 21-ին հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Գյումրեցի բռնցքամարտիկը քառորդ եզրափակչում, առավելության հասնելով հունգարացի Ռիխարդ Կովաչի նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ ու առնվազն ապահովեց բրոնզե մեդալը:

Юные боксеры - Sputnik Արմենիա
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հովհաննես Բաչկովը մեր հավաքականի առաջատար բռնցքամարտիկներից է։ Նա հին աշխարհամասի առաջնությունում անցկացրած երկու մենամարտերում էլ ցույց է տալիս իր վարպետությունը: Կիսաեզրափակիչում` հունիսի 23-ին, Բաչկովը մրցելու է լեհ Մաթեուշ Պոլսկիի հետ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից Բաչկովից բացի պայքարը շարունակում է նաև Կարեն Տոնականյանը: Այսօր երեկոյան մրցահերթում Տոնականյանը 60 կգ քաշային կարգում մրցելու է ռուսաստանցի Գաբիլ Մամեդովի հետ:

 

Լրահոս
0