00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:49
3 ր
Սվետլանա Գրիգորյան
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստվածները կամ թերի պատվաստվածները. Սվետլանա Գրիգորյան
09:56
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեն Կարապետյանը մտավոր հետամնացություն է ունեցել. Ոստիկանության պարզաբանումը

© Photo : Скриншот с видеоПлененный в Азербайджане Завен Карапетян
Плененный в Азербайджане Завен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկությունը պարզաբանում է ներկայացրել Ադրեբեջանում հայտնված Զավեն Կարապետյանի վերաբերյալ, համաձայն որի վերջինս մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։

Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Դովեղը Զավեն Հովհաննեսի Կարապետյան անուն–ազգանունով բնակիչ չունի

Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք ու մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։

Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։

Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել ու վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

Լրահոս
0