00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենաշնորհային ախորժակը, առանց հոբելյարի ծնունդն ու կառավարության հետողորմյան

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 1-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ».Նախագահի ծնունդն՝ առանց նախագահի

«Հրապարակը» հայտնում է, որ քաղաքական էլիտան երեկ նշել է նախագահի ծնունդը, բայց առանց նա։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 63-ամյակը

«Երեկ Սերժ Սարգսյանի ծննդյան 63-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն՝ նա իր ծննդյան օրը նշում է մտերիմների նեղ շրջանակի հետ՝ ընտանիքում։ Սակայն քաղաքական էլիտան էլ է նշում նրա ծննդյան օրը՝ առանց նրա։ Վերջին 10 տարիներին անընդմեջ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը կազմակերպում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։ Երեկ ևս քաղաքական էլիտան՝ պատգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ՝ մոտ 150 հոգի, հավաքվել էին «Վանատուր» ռեստորանում։

Ընդ որում՝ այստեղ միայն հանրապետականներ չէին, կային նաև դաշնակցականներ, անկուսակցականներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ»,- գրում է թերթը։

Ըստ «Հրապարակի»՝ նման արարողակարգով տարեդարձը նշելը մի առավելություն ունի՝ նվեր տանելու անհրաժեշտություն չկա։ Ներկաները քեֆ են անում և ամբողջ երեկո փառաբանում բացակա հոբելյարին՝ թաքուն հույս փայփայելով, որ բաժակաճառերի բովանդակությունը կհասցնեն նրան։

«Փաստ». Պատգամավորի ունեցվածքը

«Փաստը» հայտնում է, որ Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանն անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը և թարմացնել ավտոմեքենաները: Այդ մասին թերթը տեղեկացել է՝ համեմատելով Գևորգյանի 2012 և 2017 թ.թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը:

Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքը

«5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ BMW X5 4.8 I և GAZ 24 մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք: Ավտոմեքենաններն էլ MERCEDES-BENZ G 63 AMG և JEEP WRANGLER 4.0 մակնիշի են: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 26 միլիոն դրամ, 680 հազար ԱՄՆ դոլար և 157 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 974 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Կառավարության հետողորմյան

«Հրապարակի» տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, բայց 2013-ին, կառավարության որոշմամբ, վերցվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ։

Правительство Республики Армения - Sputnik Արմենիա
Լուծարվում են ֆինանսների նախարարության ՊՈԱԿ–ները

«Միաձուլման արդյունքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչություն: Ի տարբերություն նախկինի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին»,- գրում է թերթը:

«Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում վերականգնվեիք տեսչությունում գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը ։

«Հայկական ժամանակ».Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն

«Հայկական ժամանակը» հայտնում է, որ Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կազմակերպելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն:

Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվել։

Рассмотрение ходатайства о продлении ареста виновника ДТП - Sputnik Արմենիա
Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու ժամկետը դեռ պարզ չէ

«Ասում են, որ 10 օրվա մեջ Հրաչյային կտեղափոխեն, մենք էլ, Հրաչյան էլ, դեռ սպասում ենք»,- թերթի փոխանցմամբ՝ ասել է նա։ Թերթի զրուցակիցը նաև հայտնել է, որ Հարությունյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ չկան, նրան պարբերաբար ցավազրկում են:

ՀԺ-ն հիշեցնում է` Հրաչյա Հարությունյանն ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

«Հայկական ժամանակ». Մուրաբան, շաքարի գինն ու պատգամավորի ախորժակը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարևորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կգ-ի գինը Հայաստանում 410 դրամ է»:

2016թ. փետրվարին գրանցված գնանկումը - Sputnik Արմենիա
Կանաչ սոխն էժանացել է, շաքարավազը՝ թանկացել

Թերթը շաքարավազի հայաստանյան գինը համեմատել է եվրոպական տարբեր երկրների գների հետ և պարզել, որ, օրինակ, Գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում երեկվա դրությամբ արժեր 69 եվրոցենտ, այսինքն` շուրջ 350 դրամ:

Հարևան Վրաստանում երեկ մեկ կիլոգրամ շաքարն արժեր 1 լարի 55 թեթրի (hայկական դրամով հաշված՝ 310 դրամ):

«Ակնհայտ է, որ Հայաստանում շաքարի այսպիսի բարձր գինը պայմանավորված է միայն ու բացառապես այդ շուկայի մոնոպոլիստի՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «ախորժակով»: Մոնոպոլ դիրքի այսպիսի խայտառակ չարաշահումը, սակայն, ոչ մի կերպ չի գրավում առավոտից երեկո մրցակցությանը նեյնիմներ ու մուղամներ ձոնող իշխանության ուշադրությունը»,- եզրափակում է թերթը:

Լրահոս
0