ԱՄՆ ոստիկանները գտել են ապրիլին անհետացած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցПолиция США
Полиция США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալիֆոռնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, որն անհետ կորած էր համարվում ապրիլից, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Քննիչները երեխայի մարմինը գտել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում։
Երեխայի մահվան մեջ մեղադրվում է նրա հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեասյանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեասյանին որդու՝ Արամազդ Անդրեասյան-կրտսերի սպանության համար կասկածելու համար:

Оружие, пистолет - Sputnik Արմենիա
Գուգարքում կինն ատրճանակով սպանել է ամուսնուն

Մեղադրող կողմի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը, ով Կալիֆոռնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է, որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել:

Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:

Եթե նրա մեղքն ապացուցվի՝ տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:

Լոս Անջելեսի շերիֆ Ջո Մենդոզայի խոսքով՝ Անդրեասյանի պահվածքի համար կարող էր պատճառ լինել որդու մոր հետ ցավագին ամուսնալուծությունը:

Լրահոս
0