Տաքսու վարորդները պահանջում են զրոյացնել տուգանքները

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տաքսու վարորդները պահանջում են զրոյացնել լիցենզավորման դիմաց կուտակված Տուգանքները։ Նրանք այդ պահանջով այսօր Աժ մուտքի մոտ էին` հուսով, որ խորհրդարանականները կարձագանքեն իրենց պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Տաքսի վարելու համար արտոնագիր ստանալու դիմաց 12 հազար դրամ չվճարած վարորդները տուգանվել են 50 հազարական դրամներով, ոմանց դեպքում տուգանքի չափը հասել է մինչև 500 հազարի:

ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆԻՆ ԳՐԻ Է ԱՌԵԼ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ - Sputnik Արմենիա
Հետևություն տաքսու վարորդների հետ զրույցից. իշխանությունը հասարակության հայելին է

Տուգանված վարորդներն այսօր ԱԺ մուտքի մոտ էին` լիցենզավորման դիմաց կուտակված տուգանքները զրոյացնելու պահանջով։

Տաքսիստները պնդում են` պետությունը պարտավոր էր չկատարված վճարումից 2 ամիս անց զգուշացնել կուտակվող պարտքերի մասին, բայց չի ծանուցել։

ԱԺ–ի պատգամավորներից վարորդների դժգոհությունն ու պահանջը լսելու դուրս եկան միայն «Ծառուկյան դաշինք» և «Ելք»  խմբակցությունների անդամները, որոնք վստահեցրին, որ խնդրին տեղյակ են և խոստացան առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել տաքսիստների հետ ու քննարկել բարձրացրած հացի լուծման հնարավոր ուղիները։

Լրահոս
0