00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ատոմ Մխիթարյան
Չեն հայտագրվել այն դիմորդները, ովքեր ցածր գնահատականներ են ստացել.Մխիթարյան
09:15
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտը» կարող է պատմական արդյունքի հասնել

© Sputnik / Виктор ТолочкоИгровой момент матча БАТЭ - Алашкерт
Игровой момент матча БАТЭ - Алашкерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ակումբներից դեռևս ոչ մեկին չի հաջողվել հանդես գալ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում: Սակայն հուլիսի 12-ին կայացած ԲԱՏԷ-«Ալաշկերտ» խաղից հետո, նման հնարավորություն Հայաստանի չեմպիոնն ունի:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Մեր թիմին հաջողվեց, նախ և առաջ չպարտվել, բացի այդ`գնդակ խփել մրցակցի հարկի տակ:

Խաղից առաջ բուքմեյքերները մեծ առավելություն էին տալիս Բելառուսի ներկայացուցչին: Այս գործոնը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է և ԲԱՏԷ-ն բնականաբար խաղային պրակտիկայի պակաս չուներ, իսկ «Ալաշկերտը» մայիսին ավարտված մեր առաջնությունից հետո պաշտոնական երրորդ հանդիպումն էր անցկացնում:

Игровой момент матча БАТЭ - Алашкерт - Sputnik Արմենիա
«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ

Նման իրավիճակներում թիմի ֆիզիկական պատրաստականության խնդիր է առաջանում, քանի որ «Ալաշկերտը» դեռ չի էլ հասցրել ինչպես հարկն է պատրաստվել գալիք մրցաշրջանին: Ու, կարծում եմ, ֆիզիկական պատրաստականության գործոնով մեր չեմպիոնը չզիջեց մրցակցին, ու դրա վառ ապացույցը երկրորդ խաղակեսն էր, որի ընթացքում ԲԱՏԷ-ն արդեն այնքան էլ ուժեղ չէր, ինչպես երևում էր առաջին կեսում:

Հաշվի առնելով մրցակցի հարկի տակ հանդես գալը` Աբրահամ Խաշմանյանը երեք կենտրոնական պաշտպաններով խաղաց: Սա «Ալաշկերտի» խաղային ձեռագրի մեջ նորամուծություն չէ, քանի որ եզրային պաշտպաններն անընդհատ փորձում են միանալ հարձակմանը, իսկ պաշտպանվելիս արդեն տարբերակ կա մրցակցի նկատմամբ թվային առավելություն ստանալու: Բայց առաջին կեսում մերոնք այնքան էլ լավ չէին կարողանում չեզոքացնել մրցակցի գրոհները:

Եղան մեր պաշտպանության ճեղքումներ և եզրերով, ու ԲԱՏԷ-ն մի քանի գրոհ էլ կարողացավ եզրափակել կենտրոնով: Մինչև ընդմիջում մրցակիցն «Ալաշկերտին» գերազանցում էր նախ և առաջ արագությամբ: Այ սա հենց խաղային պրակտիկայի առավելությունն էր ԲԱՏԷ-ի համար: Այն տպավորությունն էր ստեղծվել, որ մրցակիցը վաղ  թե ուշ հասնելու է հաջողության: Ճնշումը մեր դարպասին բավականին մեծ էր: «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր ու փորձում հասնել հաջողության հակագրոհների միջոցով: Բայց արդարության համար նշենք, որ այդ հակագրոհները այնքան էլ վտանգավոր չէին առաջին կեսում:

Համենայնդեպս, մեր չեմպիոնը հիմնականում խաղացողների նվիրվածության շնորհիվ իր դարպասը կարողացավ անառիկ պահել երկար ժամանակ: Ու, ցավոք, գնդակ բաց թողեց ընդմիջման գնալուց երեք րոպե առաջ:

Իսկ երկրորդ խաղակեսում խաղի պատկերը փոխվեց: Խաղից հետո բելառուսները նշում էին, որ վատ խաղացին երկրորդ կեսում, իսկ մենք նշում ենք, որ լավ խաղակես անցկացրինք: Բայց չմոռանանք, որ խաղում ես այնքան, ինչքան թույլ է տալիս մրցակիցը: Ու «Ալաշկերտը» երկրորդ կեսում արդեն հոգնածության ֆոնի վրա գործող ԲԱՏԷ-ին շանսեր համարյա չտվեց: Նշանակում է, որ մեր չեմպիոնը խաղին պատրաստ էր նաև ֆիզիկապես: Իսկ մրցակցի ինքնագոլը, գուցե և, բախտի գործոն ուներ, որովհետև չկա ոչ մի բարձր արդյունք առանց բախտի գործոնի: Արտակ Դաշյանի փոխանցումը շատ լավ էր ու ծառայեց իր նպատակին:  Դարպասապահ Դենիս Շչերբիցկին կարողացավ կասեցնել փոխանցումը, բայց գնդակը դիպավ Ալեքսեյ Ռիոսին ու հայտնվեց դաշտի տերերի ցանցում: Իսկ եթե դարպասապահը չհասներ գնդակին, ապա Զավեն Բադոյանը, որ տուգանային հրապարակում միայնակ էր, հաստատ կեզրափակեր գրոհը: Կարճ ասած գրոհը հասավ իր նպատակին:

Իհարկե 1:1 հաշիվը մրցակցի հարկի տակ շատ ձեռնտու արդյունք է: Բայց «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հիմա արդեն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենան պատասխան հանդիպմանը: ԲԱՏԷ-ն միանշանակ ձգտելու է պատասխան խաղում առնվազն կրկնել մեր թիմի հաջողությունը՝ գնդակ խփել մրցակցի հարկի տակ:

Ու արդեն մրցակցի իրական հնարավորությունների մասին «Ալաշկերտի» մարզչական կազմը շատ լավ գիտի: Բայց չպետք է խաղալ հաշվի վրա: Չեմ կարծում, որ պետք է անընդհատ գրոհել: Միանշանակ ոչ: Պետք է երկու հավասարապես հստակ խաղակեսեր անցկացնել:

Առաջին անգամ մենք շատ լավ հնարավորություն ունենք Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ անցնելու համար: Սա կլինի ուղղակի պատմական արդյունք մեր ակումբային ֆուտբոլում: «Ալաշկերտը» պետք է ամբողջ խաղի ընթացքում խաղա այնպես, ինչպես դա արեց առաջին խաղի երկրորդ կեսում: Մեր թիմը կարող է հասնել նպատակին: Սեփական պատերն էլ, հուսով ենք, կօգնեն «Ալաշկերտին»:

Լրահոս
0