Բլոգեր Ալեքսանդր Լապշինին 6.5 տարի ազատազրկում է սպասվում

© Livejournal/MARTYSHINАлександр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը կշարունակվի մինչև հուլիսի 19–ը։ Նրան մեղադրում են առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ուրբաթ կայացավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը, որը Ադրբեջանում ազատազրկման մեջ է պահվում։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Լապշինի հարցով մի քանի անգամ դիմել ենք Բելառուսին. ՀՀ ԱԳՆ պատասխանը Լուկաշենկոյին

Պետական մեղադրողը խնդրել է դատավորին Լապշինին դատապարտել 6.5 տարի ազատազրկման` ընդհանուր ռեժիմի ուղղիչ հաստատությունում։ Պետական մեղադրողի խոսքով` Լապշինը խոստովանել է, որ ապօրինի կերպով հատել է Ադրբեջանի պետական սահմանը։

Բլոգերի փաստաբան Չերնինը դատավորից ժամանակ է խնդրել` ելույթը պատրաստելու համար։ Դատավարությունը կշարունակվի մինչև հուլիսի 19–ը։

Հիշեցնենք, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում էր Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով: Բելառուսն էլ բավարարել էր գործընկեր երկրի պահաջն ու Լապշինին արտահանձնել Բաքվին:

Русская версия

Լրահոս
0