Հայաստանը նոր վարկի շուրջ բանակցում է ՌԴ-ի հետ. Վարդան Արամյան

© Sputnik / Asatur Yesayants / Презентация нового сайта Министерства финансов РА. Вардан Арамян
Презентация нового сайта Министерства финансов РА. Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017թ. բյուջեով ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ կապիտալ, նախատեսված են 226 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում հրավիրված տնտեսական լրագրողների սեմինարի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ տարեկան նախատեսվում է 26-27 մլրդ դրամով ավելացում, քանի որ 1994 թ. զինադադարից հետո պատերազմի ռիսկը մշտապես կա։

«Դրա համար մենք, որպես երկիր, մշտապես շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև մենք պետք է ամեն դեպքում ռազմական բալանսը պահենք։ Իմ կարծիքով՝ ռազմական բալանսն է, որ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,- ասաց Վ. Արամյանը։

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Արամյան. «Մշտապես կան ռիսկեր»

Վարդան Արամյանը նաև հայտարարեց, որ ռուսական 200 միլիոն դոլար վարկի գումարները Հայաստանն ամբողջությամբ դեռ չի ծախսել: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով, Հայաստանին տրամադրվեց 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ:

Գումարով մեր երկիրը ռուսական արտադրության զենք է ձեռք բերում: Ֆինանսների նախարարի խոսքով, շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից, և դրա կապակցությամբ քննարկումներ են ընթանում։ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է նաև ռազմական նոր վարկի ստացման շուրջ:

«Այս պահին տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որևիցե բան ֆորմալ դեռևս չունենք: Բարձր մակարդակի նախնական պայմանավորվածություն ժամանակին եղել է, որ Ռուսաստանը ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարի: Որպես ռազվարական գործընկեր Ռուսաստանը համաձայնվել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, և այդ շրջանակներում է բանակցությունները տարվում», — ասաց Արամյանը:

Նախարարն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրներից նման քննարկում Հայաստանը վարում է միայն Ռուսաստանի հետ.

«Երբ որ կլինի վերջնական տարբերակը, մենք դրա մասին կհայտնենք: Եթե անհանգստանում եք, որ արդյոք պարտքի տեսանկյունից խնդիր է, մենք նաև դա էլ ենք նայում, որ պարտքի տեսանկյունից խնդիրներ չունենանք»:

Վարդան Արամյանի խոսքով, նոր ռազմական վարկի շուրջ քննարկումները սկսվել են այս տարի և որ դրանք շարունակական են:

«Թիրախավորված է ոչ թե անվանական նիշը, այլ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ 4%-ի չափով, թեև 2017թ. համար 3.71% է եղել»,- ասաց Վ.Արամյանը։

Մինչև 2020թ. պաշտպանական ծախսերը, նախարարի խոսքով, դոլարային արտահայտությամբ կհասնեն 500-600 մլն դոլարի։

 

Լրահոս
0