Շարմազանով. «Հայաստանի միակ պետական լեզուն հայրենն է, և այլ կերպ լինել չի կարող»

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գերագույն մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, դա  հստակ է: Նա այդ կերպ անդրադարձել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:

«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը: ՀՀ պետական լեզուն հայերենն է: Սա հստակ է և վերջնական»,- ասել է Շարմազանովը:

Ինչ վերաբերեմ է վարորդական իրավունքներին, ապա նա նշել է, որ ռուսական կողմին խնդրել են բացառություն անել նաև Հայաստանի քաղաքացիների համար։

Շարմազանովը խոսել է նաև  Լատվիայի և Ադրբեջանի նախագահների  ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրման մասին:

Андраник Мигранян - Sputnik Արմենիա
Քաղաքական շահերը ստիպում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն պահպանել

Նա տարօրինակ է համարել, որ ԵՄ անդամ երկիր Լատվիան ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն է հանդիսանում մեր տարածաշրջանում։

ԱԺ փոխխոսնակի համար զավեշտալի է, որ Լատվիայի նախագահը և  Խորհրդարանի խոսնակը հայտարարություններ են արել՝ Արցախի խնդիրը դիտարկելով Ադրբեջանի ամբողջական քաղաքականության շրջանակներում:

«Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, դուք ո՞նց առանձնացաք Խորհրդային միությունից: Լատվիացիներին ադա՞թ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և՛ Լատվիայում, և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Արցախում: Մենք պետք է վերանանք կրկնակի ստանդարտներից»,- դիմել է նա լատվիացի գործընկերներին:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր ևս։

Լրահոս
0