Երևանի պատվիրակությունը Ստեփանակերտում. հանդիպում ապրիլի պատերազմի մասնակիցների հետ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ստեփանակերտում հանդիպել է ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորված ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է հանդիպումներն Արցախի Հանրապետությունում, հատնում է քաղաքապետարանի կայքը։

Прибывшие из Еревана врачи оказали медицинские услуги в медицинских учреждениях Степанакерта - Sputnik Արմենիա
Բժիշկներ ու դեղորայք` Երևանից Ստեփանակերտ

Պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորված ստեփանակերտցի զինծառայողների 15 ընտանիքի հետ: Նրանց տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մշտապես կարևորվում է, և այդ համատեքստում ցուցաբերվող աջակցության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

Լրահոս
0