Նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից. կինը կացնահարել է քնած ամուսնուն

© SputnikУбийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործից։ Նախաքննական վարկածով` կինը սպանել է ամուսնուն նրա հետ վիճաբանելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հուլիսի 23-ին Մանուկ Սիմոնյանի կինը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ ամուսինը հուլիսի 22-ին, ժամը 22։00-23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

Կինը նաև հայտնել է, որ ամուսնուն տան բակից կանչել է ինչ-որ անծանոթ տղամարդ, որից հետո նա դուրս է եկել տնից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

Манук Симонян - Sputnik Արմենիա
Մ. Սիմոնյանի սպանությունը բացահայտվել է. համագյուղացիները շոկի մեջ են

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործից նոր մանրամասներ է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեն։ Ըստ հաղորդագրության՝ ամուսինը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը։

Հուլիսի 22-ի առավոտյան կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի  ունեցել, որից հետո ամուսինը քնել է, կինն էլ  փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն։ Ամուսնուն սպանելուց հետո կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝  միասին դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորերում:

Այստեղ էլ հուլիսի 25-ին, 23.30-ի սահմաններում իրավապահները հայտնաբերել են 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը։

Սիմոնյանի կինն ու որդին ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0