Համով Հայաստան․ Ինչպե՞ս պատրաստել տոլմա հին հայկական բաղադրատոմսով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Համով Հայաստան» խոհարարական նախագծը պատմում է ավանդական հայկական ուտեստի՝ տոլմայի ծագման մասին։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն ասում է, որ հայկական ազգային այս ուտեստի ավելի քան 80 տեսակ գոյություն ունի։ Տոլմայի առաջին հիշատակումը հայկական աղբյուրներում թվագրում է V դարով։

«Հնում տոլման պատրաստում էին մսի ծեծված կտորներից ու խաղողի տերևներից։ Միսը լավ մշակում էին քարով ու ավելացնում թարմ կանաչի, ձավար կամ բլղուր։ Տոլմայի պատրաստման այդ եղանակը մինչ այժմ կիրառվում է Սյունիքում և այն ամենաճիշտն է», — ասաց Մամուլյանը։

Երբ միսն աղում են, դրա կառուցվածքը փոխվում է։ Դրա համար միսը մանր մասերի են կտրում ու թփի մեջ փաթաթում։

Թե ինչպես պատրաստեղ Սյունիքի ավանդական տոլան՝ դիտեք տեսանյութում։

 

Լրահոս
0