«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

© Sputnik / Asatur Yesayants / Храм раннесредневековой армянской архитектуры "Звартноц"
Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» տաճարում hայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հարսանեկան արարողություն է նախատեսված: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը ավանդական հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» տաճարը` ինքնատիպ կինոսրահ

Հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը, «Զվարթնոց» կվարտետը, Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը:

Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

 

Լրահոս
0