Հայ բասկետբոլիստներին հաղթանակ է պետք. վճռական մարտ է լինելու

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցБаскетбол. Евролига. Матч ЦСКА - "Панатинаикос"
Баскетбол. Евролига. Матч ЦСКА - Панатинаикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու  Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև կայանալիք որոշիչ խաղի մասին, որը կկայանա այսօր` օգոստոսի 19-ին։

Шахматисты Хикару Накамура (США) и  Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը` միանձնյա հաղթող

«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշել է Բավցևիչը:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը նշել է, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.

«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի և չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասել է Նիկշա Բավցևիչը:

A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:

Լրահոս
0