Երբ քարե պատերն այլևս երազանք չեն

© Sputnik / Armenuhi MkhoyanАристакес Кочарян и Жанна Карапетян
Аристакес Кочарян и Жанна Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ժաննան 17 տարեկան էր, երբ երկրաշարժը եղավ՝ խլելով իր համար ամենաթանկ մարդու՝ մայրիկի կյանքը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Հետո ընտանիք կազմեց, ու քանի որ նոր ընտանիքը բազմանդամ էր, ամուսնու հետ Ախուրյանից տեղափոխվեց Գյումրի: Արդեն երեք զավակ ունեին, երբ քաղաքապետարանը նրանց բնակության համար տնակ տրամադրեց: Այդ օրվանից 9 քառակուսի մետր տարածք ունեցող ժամանակավոր կացարանը դարձավ Ժաննայի ու իր ընտանիքի բնակության վայրը: Այստեղ ծնվեց նաև նրանց 4-րդ՝ կրտսեր զավակը:

Ընտանիքի հայրը՝ Արիստակես Քոչարյանն, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, վարում է Երևան-Գյումրի միկրոավտոբուսը։ Ժաննա Կարապետյանը բուժքույր է «Գյումրի» բժշկական կետրոնում։

Джулиетта Киракосян перевелась в дом из домика, где жила после землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Երբ կա մեծ պատրաստակամություն, տնակից տուն գաղափարը հեշտ է իրականացնել

Ամուսիններն իրենց 4 երեխային փոքրիկ տնակում տեղավորելու համար բոլոր հնարավոր ու անհնար փոփոխություններն արել էին, բայց անկարելի էր այլևս տնակում բնակվել՝ մեկ ոտնաչափ տարածք, որտեղ հյուրի համար լրացուցիչ աթոռ ավելացնելն էր խնդիր, իսկ ամանորին երեխաները ստիպված էին լինում տոնածառը տեղից տեղ տեղափոխել՝ սեղանը հարամարավետ դնելու համար: «Տնակը ամուսինս երբեմն-երբեմն փորձել է վերանորոգել, բայց ժամանակավոր կացարան դարձած պատերն ու տանիքն այլևս իրեն §չէին ենթարկվում¦: Խնդիրները, հատկապես, ավելանում էին անձրևային եղանակներին ու գիշերներային հյուրերի՝ առնետների պատճառով»,-նշում է Ժաննան:

Ժաննան իր մասին այլևս չէր մտածում, այլ երեխաների՝ հատկապես աղջիկների: Ավագ դուստրը՝ Տաթևը, բուժքույր է, մյուս երկու դստրերը՝ Արևիկը և Լուսինեն, ուսանողներ են։ Որդին՝ Միշան, դպրոցական է, սովորում է 4-րդ դասարանում։ Աղջիկներն, ամաչելով իրենց տնակից, ընկերներին չէին հրավիրում, 9 տարեկան Միշան՝ նույնպես, բայց այնքան էր ուզում ընկերներին ցույց տալ իր մարզական հաջողությունների մասին պատմող պատվոգրերն ու մեդալները:

Ու քանի որ Քոչարյանները, փաստացի բնակվելով տնակում, չունեին անօթևանի կարգավիճակ՝ հույս էլ չկար քարե պատեր ունենալու: Հույս չկար, բայց Ժաննան որոշեց նամակ գրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու հույսն արդարացվեց: Հիմնադրամի ներկայացուցիչներն անակնկալ մատուցեցին՝ փոքրիկ Միշային վերնաշապիկի, գլխարկի ու բաժակի հետ միասին նաև բանալի նվիրելով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը - Sputnik Արմենիա
1/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը - Sputnik Արմենիա
2/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanՄիշա Քոչարյանի պատվորգրերն ու մեդալները
Միշա Քոչարյանի պատվորգրերն ու մեդալները - Sputnik Արմենիա
3/9
Միշա Քոչարյանի պատվորգրերն ու մեդալները
© Sputnik / Armenuhi MkhoyanԺաննա Կարապետյանը որդու՝ Միշա Քոչարյանի հետ
Ժաննա Կարապետյանը որդու՝ Միշա Քոչարյանի հետ - Sputnik Արմենիա
4/9
Ժաննա Կարապետյանը որդու՝ Միշա Քոչարյանի հետ
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը - Sputnik Արմենիա
5/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը - Sputnik Արմենիա
6/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների նոր տունը
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը - Sputnik Արմենիա
7/9
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Քոչարյանների նոր տունը
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը - Sputnik Արմենիա
8/9
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը
© Sputnik / Armenuhi MkhoyanԺաննա Կարապետյանն իրենց նոր տանը
Ժաննա Կարապետյանն իրենց նոր տանը - Sputnik Արմենիա
9/9
Ժաննա Կարապետյանն իրենց նոր տանը
1/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
2/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
3/9
Միշա Քոչարյանի պատվորգրերն ու մեդալները
4/9
Ժաննա Կարապետյանը որդու՝ Միշա Քոչարյանի հետ
5/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
6/9
Գյումրեցի Քոչարյանների ժամանակավոր տնակ-կացարանը
7/9
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը
8/9
Գյումրեցի Քոչարյանների նոր տունը
9/9
Ժաննա Կարապետյանն իրենց նոր տանը

Հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում ընտանիքը կտեղափոխվի հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ Բնակարանը նորակառույց թաղամասում է: Երեքսենյականոցում բոլորն իրենց անկյունը կունենան: Միշան արդեն հասցրել է քույրերից առաջ ընկնել ու իր մահճակալն ընտրել, որ գլխավերում նոր պատվոգրեր ու նոր մեդալներ ամրացնի:

Ժաննան վստահեցնում է՝ կշտապի ժամ առաջ նոր բնակարան տեղափոխվել, որտեղ ամեն մի պայման կա նորմալ ապրելու, իսկ աղջիկներն այլև չեն ամաչի ընկերներին իրենց տուն հրավիրել ու չեն թաքնվի հյուրերից՝ ամաչելով կենցաղային պայմաններից: Ժաննան այսօր միայն մեկ ցանկություն ունի՝ տնակում բնակվող ամենավերջին ընտանիքը քարե պատեր ունենա:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала