Երկար ժամանակ պահանջվեց միմյանց ճանաչելու համար. Մոուրինյուն՝ Մխիթարյանի մասին

© REUTERS / Jason Cairnduff / Генрих Мхитарян и Жозе Моуринью
Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոստովանել է, որ սկսել է ավելի լավ հասկանալ Հենրիխ Մխիթարյանին:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ուժերը կչափի «Լեսթերի» հետ:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Կարծիք. «Մխիթարյանը ստեղծագործ միտք ունի և նման է Բերբատովին»

«Կարծում եմ` Հենրիխն ինձ հասկանում է, և, եթե անկեղծ լինենք, ես նրան նույնպես հասկանում եմ: Եթե նա մրցաշրջանի սկզբում ինձ ավելի ճիշտ հասկանար, ապա ավելի շատ կհայտնվեր խաղադաշտում:

Միաժամանակ, եթե ես Հենրիխին ավելի լավ հասկանայի, ապա կարող էի նրան ավելի շուտ օգնել: Երկար ժամանակ պահանջվեց միմյանց ճանաչելու համար:

Մխիթարյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի լավ անցկացրեց, և ես վստահ եմ, որ իր տաղանդով նա ընթացիկ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգա»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր` օգոստոսի 26-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:

 

Լրահոս
0