00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Երևանը «ոչ» ասել ՆԱՏՕ–ի վարժանքներին

© FB / Giorgi Margvelashvili Открытие учений Agile Spirit 2017
Открытие учений Agile Spirit 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը չի մասնակցել Վրաստանի տարածքում կազմակերպված զորավարժություններին, բայց այդ փաստը չի անդրադառնա ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների վրա, կարծում են Մոսկվայում։ Զորավարժություններին չմասնակցելը բոլորովին այլ կերպ են մեկնաբանում Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017-ը Ռուսաստանին ճնշելու միջոց է, այդ պատճառով այն, որ Հայաստանը հրաժարվեց մասնակցել այց զորավարժություններին, միանգամայն տրամաբանական է, Sputnik Արմենիային ասաց Կովկասի խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Նա նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական սերտ դաշնակիցն է, իսկ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները հայտնի են բոլորին։

«Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը ոչ մի կապ չունի այս տարածքի անվտանգության ապահովման, առավել ևս` ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության հետ։ Այդ ակտիվությունը Ռուսաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակ ունի։ Եթե Հայաստանը մասնակցի այդպիսի զորավարժություններին, կդիտարկվի, որ մասնակցեց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձին», — ասաց Սիլաևը։

Ըստ նրա` դատելով մամուլի հրապարակումներից` Մոսկվայում արդեն իսկ որոշակի լարվածություն է առաջացրել այն, որ Հայաստանը հուլիսին մասնակցել է վրաց-ամերիկյան նախորդ զորավարժանքներին։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, ապա դաշինքը ըմբռնումով կմոտենա Հայաստանի չմասնակցելու որոշմանը։

«Դաշինքը գիտի Մոսկվայի ու Երևանի սերտ ռազմաքաղաքական կապերի մասին։ Սադրելու կարիք չկա», —ասաց Սիլաևը։

Մոսկվան ըմբռնումով է մոտենում

Վրաստանում անցկացված զորավարժություններին Հայաստանի բացակայությունը շատ չի ազդի տարածաշրջանի իրավիճակի ու Երևան-ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, կարծում է ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Փոթորիկ մի բաժակ ջրում. Շարմազանովը` ՆԱՏՕ–ի զորավարժություններից «հրաժարվելու» մասին

«Այդ որոշումը ոչ մի ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ- հետ հարաբերությունների վրա։ Եթե Հայաստանը մասնակցեր, ազդեցությունն ավելի մեծ կլիներ։ Թեև պետք է նշել, որ Հայաստանի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին սահմանափակում է, որպես կանոն, ինչ-որ սանիտարական ստորաբաժանումներով։ Չի կարելի ասել, որ Հայաստանը վճռականորեն շրջվելու է ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի կողմ ու այնպիսի քաղաքականություն է վարելու, ինչպիսին վարում էր Վրաստանը Միխեիլ Սահակաշվիլու օրոք»,- ասաց Կրիլովը։

Ընդ որում` Մոսկվան, փորձագետի խոսքով, դրան ըմբռնումով է մոտենում։

«Ոչ ոք չի ցանկանում կռվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ, այս է խաղի կանոնը», — հավելեց Կրիլովը։

Խոսելով Հայաստանի որոշման անսպասելիության մասին` փորձագետը նշեց, որ 2013 թվականին երկիրը որոշում կայացրեց միանալ ԵԱՏՄ-ին, այնպես որ «դա բնորոշ է հայ դիվանագիտությանը»։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության համակարգի անդամ է։ Համակարգը ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ու այդ համակարգին առայժմ այլընտրանքը չկա։

«Արևմտյան գործընկերները բացահայտ ասում են, որ չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը ու Ռուսաստանի հետ կապը խզելու դեպքում հատուցել տնտեսական կորուստները, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում։ Արևմտյան տերությունները բավականաչափ ազնիվ են պահում իրենց և չեն խոստանում այն, ինչը չեն կարող անել»,- նշեց Կրիլովը։

Ո՞րն է հատուցումը

Այս հարցին այլ տեսակետից է մոտենում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով` Հայաստանն այսպիսի կտրուկ քայլով քաղաքական որոշ շրջանակներին ևս մեկ անգամ առիթ տվեց խոսելու հայկական ինքնիշխանության խոցելիության մասին։

Նա հիշեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` վերջերս արված այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ուզում է վստահ լինել Երևանի որոշումների անկախության հարցում։ Նրա խոսքով` իշխանությունների այսպիսի կտրուկ գործողությունները նման հայտարարությունների տեղիք են տալիս։

Артак Закарян - Sputnik Արմենիա
Փոխնախարարը` ՆԱՏՕ–ի զորավարժություններին չմասնակցելու մասին. «Արտառոց ոչինչ չկա»

«Զարմանալի է, որ իշխանության որոշ շրջանակներ նույն սխալներն են թույլ տալիս։ Ինչպե՞ս կարելի էր չմտածել այդպիսի քայլերի ռիսկայնության մասին։ Ուրիշ հարց է, որ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ որոշակի գործարք կարող էր լինել ինչ-որ այլ բանի փոխարեն», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին չմասնակցելու փոխարեն` Հայաստանը գաղտնի դիվանագիտական բանակցությունների շրջանակում կարող էր որևէ ավելի կարևոր բան ստանալ։

«Չեմ բացառում, որ հենց այդ պատճառով է այդպիսի որոշում կայացվել։ Հուսով եմ` դա աշխարհաքաղաքական սխալ չէր, այլ գիտակցված որոշում, ու «ռեպուտացիոն» կորուստն ավելի արժեքավոր փոխհատուցում կունենա», — ասաց Հակոբյանը։

Հայ զինծառայողները չմասնակցեցին Agile Spirit («Ճկուն ոգի») 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք մեկնարկել են այս կիրակի «Օրպոլո» զորավարժարանում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Երևանի որոշման մեջ «արտառոց ոչինչ չկա» ու «Հայաստանը վստահ որոշումներ է կայացրել»։

Լրահոս
0