00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վետերան ծանրամարտիկի հաղթանակները. երբ «լռում» է պետական աջակցությունը

© Sputnik / Asatur YesayantsМедали Ваграма Худояна
Медали Ваграма Худояна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ընդունված է սպորտային հաջողություններ սպասել երիտասարդ մարզիկներից։ Բայց արի ու տես, որ կան վետերան–մարզիկներ, որոնք ինքնամոռաց մարզվում են, հետո իրենց միջոցներով մեկնում են միջազգային մրցաշարերի ու վերադառնում հաղթանակած։ Այդ եզակիներից մեկը ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանն է։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանն իր առջև խնդիր դրեց տարիների դադարից հետո կրկին մարզվել ու մասնակցել միջազգային մրցաշարերի։ Դա նրա մոտ հաջող ստացվեց։ Դեռևս ամիսներ առաջ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող «World Masters Games»-ին նա ոսկե մեդալ շահեց և ծածանեց եռագույնը։

Ваграм Худоян - Sputnik Արմենիա
Նոր Զելանդիայից Հայաստան` ոսկե մեդալով. ծանրամարտի օլիմպիական հաղթանակը

Օրեր առաջ էլ վերադարձել է Շվեդիայից։ Այնտեղ մասնակցում էր Եվրոպայի բաց առաջնությանը։ Չնայած պետական որևէ հովանավորչության բացակայությանը` ծանրամարտիկը համարձակորեն ասում է` պարապմունքներն ու ելույթները պետք է լինեն շարունակական։

«Շվեդիայում ես գրավեցի 3-րդ տեղը, պատրաստ էի, պարզապես վատառողջ էի մրցման օրը։ Խոսք եմ տալիս, որ մյուս մրցումներին էլ կմասնակցեմ և անպայման հետ կբերենք մեր դիրքերը»,- ասաց 62-ամյա մարզիկը։

Վահրամ Խուդոյանը պատմեց, որ հանդիպումներ է ունեցել սպորտի և երիտասարդության փոխնախարարի հետ, առայժմ ֆինանսավորում չի նախատեսվում վետերան մարզիկների համար։ Սա այն դեպքում, երբ հարևան երկրների ներկայացուցիչները Նոր Զելանդիայի ու Շվեդիայի մրցաշարերին ներկայացել են մեծ պատվիրակություններով` պետության հովանու ներքո։

«Լավ կլիներ, որ սպորտի պատասխանատուները յուրովի մոտեցում ցուցաբերեին այն մարդկանց նկատմամբ, որոնք Հայաստանի պատիվն են պահում միջազգային հարթակներում, ինչ-որ ձևով փորձեին աջակցել, ինչ-որ մեխանիզմներ սահմանեին»,-ասաց նա։

Այս պահին Վահրամ Խուդոյանն ապագայի բազմաթիվ նպատակներ ունի։ Ծրագրում է մասնակցել Հունգարիայում և Իսպանիայում նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Ավելի քրտնաջան աշխատելու դեպքում էլ նպատակադրել է ռեկորդ սահմանել։ Իսկ մանրամասների մասին կխոսի, երբ խոսքը գործի վերածի։

Ամեն անգամ միջազգային մրցաշարերի մասնակցելիս Վահրամ Խուդոյանն իր առջև 2 նպատակ է դնում` զբաղվել սիրելի մարզաձևով ու Հայաստանի անունը մեկ անգամ ևս հնչեցնել համաշխարհային հարթակներում։

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Խուդոյան
Ваграм Худоян - Sputnik Արմենիա
Վահրամ Խուդոյան
Լրահոս
0