«Հայկական ժամանակ». ԱԺ-ի բուֆետի շուրջ կրքերը չեն դադարում

© Photo : official site of the Parliament of RA / Здание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովից պարզաբանել են կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ բուֆետը շուտով նոր ՍՊԸ է կառավարվելու։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Հայկական ժամանակին» տեղեկացրել է, որ այս պահին Ազգային ժողովի բուֆետը կառավարելու համար մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները:

Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Քաղաքական թեժ աշունը «ջրվեց»

«Բուֆետ, սննդի, հիգիենայի և այդ բոլոր ծառայությունների մասով անհրաժեշտություն կա կատարելու հսկայական բարելավումներ: Մասնավորապես, ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկանք այն համոզման, որ փոփոխություններ պետք է կատարենք և բուֆետում, և զուգարաններում: Այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծեցինք մրցութային պայմաններն ուսումնասիրող և սահմանող հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքում պետք է տա մրցութային այնպիսի կանոններ, որի բավարարման դեպքում մենք կունենանք սպասարկման լավագույն որակը: Կարող եմ ասել, որ այս պահին մրցույթ հայտարարված չէ, հստակեցվում են մրցույթի պայմանները: Երբ կունենանք մրցույթի վերջնական պայմաններն այդ ժամանակ նոր կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասել է Բաբայանը:

Թերթը գրում է, որ այս պահին Ազգային ժողովի բուֆետի աշխատանքները կառավարում է «Ազգային սնունդ»» ՍՊԸ-ն, որի ղեկավարի խոսքով`նախկինում մրցույթ չի անցկացվել, այլ ԱԺ նախկին նախագահի հանձնարարականով հարցը կարգավորել են բանակցային ճանապարհով: Այս մասին Արսեն Բաբայանն ասել է.

«Նախկինում որոշակի ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ներկայիս ընկերությունը կարող է իրականացնել բուֆետի կազմակերպման աշխատանքները: Անցնելով որոշակի ժամանակ և ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկել ենք այն համոզմանը, որ անհրաժեշտ է կատարել որոշակի դրական փոփոխություններ»,- ասել է նա և ավելացրել, որ ԱԺ աշխատակիցները դժգոհում են բուֆետի սննդից և մաքրությունից:

Բաբայանն անդրադառնալով նաև երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշել է, որ երգչից բացի ևս 5 ընկերության սեփականատեր եկել և ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկն է ղեկավարելու:

«ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություններ եկել և որոշակի ուսումնասիրություններ են կատարել, որովհետև մինչև մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինի»,- եզրափակել է Բաբայանը:

Լրահոս
0