«Սյունիք» օդանավակայանի շենքն արդեն կառուցվում է

© Facebook/Robert Hayrapetyan / Макет аэропорта в Сюнике
Макет аэропорта в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կապանում մեկնարկել են «Սյունիք» օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում նոր ինֆորմացիա է տեղադրել` Կապանի ««Սյունիք» օդանավակայանի վերագործարկման մասին։

Самолет в небе - Sputnik Արմենիա
Կապանի օդանավակայանում փորձնական թռիչք է իրականացվել

Խորհրդականը, մասնավորապես, գրել է.

««Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»։

Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը նաև հրապարակել է շենքի նախագծի լուսանկարները:

Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել էր, որ մեկ տարվա ընթացքում կկտրեն Կապանի օդանավակայանի ժապավենը։

Մինչ այդ այնտեղ իրականացվել են ուսումնասիրություններ և հստակ որոշում է կայացվել` վերագործարկել այս օդանավակայանը։

Լրահոս
0