00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:34
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանահայեր. իրանցիներն ասում են՝ Հայաստանն անցյալում իրենց է պատկանել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանցիները հայերի ու Հայաստանի մասին հստակ պատկերացում չունեն ասում են Sputnik Արմենիայի իրանահայ զրուցակիցները՝ երկկողմ կապերի զարգացմանը զուգահեռ կարևորելով նաև տեղեկատվական աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Իշխանական տարբեր ամբիոններից անընդհատ խոսվում է հայ-իրանական հարաբերությունների զարգացման, տնտեսական կապերի ամրապնդման, երկու ժողովուրդների մերձեցման մասին։ Իրանում ապրող հայերը, սակայն, այդ ծրագրերով այնքան էլ ոգևորված չեն, Sputnik Արմենիային ասել են Հայաստան-Սփյուռք համաժողովի իրանական պատվիրակության անդամները։

Общеармянский форум Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժեր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը

«Ժամանակակից իրանցին Հայաստանն ու հայերին չի ճանաչում, հայոց պատմությունն էլ մեկնաբանում է իրեն հարմար ձևով»,- ասում են Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանյանն ու Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենադպիր Սոնիկ Բաղումյանը։

Հայկական համայնքը 400 տարի Իրանում առանձնացած կյանք է վարել, ինչը, Թաթուլ Օհանյանի համոզմամբ, նպաստել է ազգային նկարագրի պահպանմանը։ Մյուս կողմից, դա թույլ չի տվել իրանցիներին ճիշտ գաղափար կազմել հայ ազգի մասին։

«Օրինակ, նախկինում եղեռնի մասին շատ քիչ մարդ գիտեր, բայց այսօր մեր ազգային մարմինների շնորհիվ կարողանում ենք գրականություն տարածել, որպեսզի մեր պատմության մասին տեղյակ լինեն Իրանում»,- ասում է Օհանյանը։

Հայաստանի և հայոց պատմության մասին սխալ պատկերացումները, մեր զրուցակիցների խոսքով, նաև սխալ մեկնաբանությունների առիթ են դառնում։
«Ամեն անգամ, երբ Հայաստան գալիս ինքնաթիռում հանդիպում ենք իրանցիներին, ասում են` Հայաստանն անցյալում մեզ է պատկանել»,- պատմում է մեր զրուցակիցը,- «ես նրանց պատասխանում եմ` եթե 2-3 հարյուր տարվա պարսկական խանության մասին եք ակնարկում, ապա Պարսկաստանն էլ 2-3 հարյուր տարի արաբների տիրապետության տակ է եղել, ուրեմն արաբները պիտի ասեն` Պարսկաստանը մեր հողն է եղե՞լ»։

Мужчина в кабинете бизнес-инкубатора в технопарке в сфере высоких технологий - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանը սկսում են համագործակցել նանոտեխնոլոգիաների ոլորտում

Այդ օրինակով Թաթուլ Օհանյանը փաստում է, որ Հայաստանն ու հայ համայնքը շատ անելիք ունեն։ Մինչդեռ, Հայաստանում, Սոնիկ Բաղումյանի համոզմամբ, ճիշտ հակառակ իրավիճակն է. Հայաստանում Պարսկաստանի ու Իրանի մասին տեղեկացվածության բարձր մակարդակ կա։

«ԵՊՀ-ն ունի իրանագիտության ամբիոն ու բարձրակարգ մասնագետներ, որոնց ուսումնասիրություններն ու հրապարակումները կարող են շատ օգտակար լինել Իրանում։ Նույնիսկ, քաղաքական հետագա որոշումների համար դրանք շատ կարևոր հիմք կարող են ծառայել»,- ասում է Սոնիկ Բաղումյանը։

Այդուհանդերձ, կենցաղային մակարդակում, Իրանի ժողովուրդը հայ ժողովրդի նկատմամբ հարգալից վերաբերմունք ունի, որը նաև արտացոլվում է իշխանական մակարդակներում, փաստում են մեր զրուցակիցները։ Իրանի մեջլիսում այսօր 2 հայ պատգամավոր կա, բայց հայ համայնքն, իրանահայերի համոզմամբ, չի մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը։

Լրահոս
0