00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Հայաստանը կկարողանա Էրբիլում հյուպատոսարան բացել. քաղաքական գործիչ

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցФлаги Иракского Курдистана
Флаги Иракского Курдистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պատրաստ է համագործակցել Քրդստանի հետ, բայց ոչ ի վնաս Իրաքի հետ հարաբերությունների, հայկական հյուպատոսարան այնտեղ կարող է բացվել միայն այն ժամանակ, երբ կարգավորվեն Բաղդադի ու Էրբիլի հարաբերությունները, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը պատրաստ է համագործակցել Քրդստանի հետ ընդհուպ մինչև Էրբիլում հյուպատոսարանի բացումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Քրդստանը կողմ է քվեարկել անկախությանը. հանրաքվեի նախնական արդյունքը

«Առաջին բանը, որ քրդերը խնդրել են` Էրբիլում Հայաստանի հյուպատոսարանի բացումն է։ Երևանն արդեն պատրաստ էր հյուպատոսարան բացել, բայց դրան խանգարեց հանրաքվեն ու Իրաքի կառավարության արձագանքը»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես պատրաստ է համագործակցել Քրդստանի հետ և այնտեղ հյուպատոսարան բացել։ Միաժամանակ, Երևանում հասկանում են, որ հյուպատոսարանի բացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Էրբիլը Իրաքի կենտրոնական կառավարության հետ հարաբերությունները հարթելու գործընթաց սկսի։

Հյուպատոսարանի բացումն, առաջին հերթին, հայ–քրդական հարաբերությունների մեկնարկային կետ կդառնա։ Էրբիլը ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ, որը ելք ունի դեպի ԵԱՏՄ–ի բազմամիլիոնանոց շուկա։ Հայաստանի համար նույնպես ձեռնտու է գործակցել հինգ միլիոն բնակիչ ունեցող Քրդստանի հետ։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սարգսյան
Арам Саркисян - Sputnik Արմենիա
Արամ Սարգսյան

Հինգ միլիոնանոց Քրդստանն ինքնաբավ է. երկրում հացահատիկ են աճեցնում, գյուղատնտեսական մթերք, անվտանգություն են ապահովում ու Թուրքիան, ԱՄՆ–ն ու Ռուսաստանը չեն կարող այդ փաստի հետ հաշվի չնստել։

«Քրդերն Էրդողանին շնորհակալ կլինեն, եթե նա Էրբիլի դեմ ռազմական գործողություններ սկսի։ Այդ ժամանակ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրդերը կմիավորվեն Թուրքիայի դեմ»,- ասել է Սարգսյանը։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

Սակայն այդպիսի սցենարը քիչ հավանական է, Քրդստանում դրան չեն հավատում։ Չնայած Էրդողանի անկանխատեսելիությանը, նա նման քայլի չի դիմի, քրդերին այդպիսի նվեր չի անի։ Էրբիլի ու Բաղդադի հարաբերությունները չեն կարող հին սխեմային վերադառնալ, ինչպես և Արցախի ու Կատալոնիայի դեպքում։

Բոլոր այդ տարածքները հատել են անդառնալիության սահմանը։ Նույնիսկ, եթե կողմերը պայմանավորվեն, նոր հարաբերություններ կլինեն, ինքնավարության նոր մակարդակ, կարծում է հայ դեմոկրատների առաջնորդը։

Ընդ որում, նրա կարծիքով, անթույլատրելի է ինքնորոշումների շքերթը դոմինոյի էֆեկտով։ Այդ դեպքում քարտեզի փոփոխություններ տեղի կունենան, որոնք սպառնում են անկանխատեսելի բացասական հետևանքներով։

Լրահոս
0