00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դինքի մահվան մեջ հայերը մեղավոր են այնքան, որքան թուրքերը

© AFP 2024 / GURCAN OZTURK / AFP Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота
Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան մեջ մասամբ մեղավոր են թրքացած հայերը։ Դինքը շատ բան գիտեր ու բացահայտորեն խոսում էր այդ մասին, ինչը ձեռնտու չէր շատերին, կարծում է թուրքագետը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

«Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան մեջ մեղավոր են նաև իսլամ ընդունած ու թրքացած հայերը, կարծում է թուրքագետ, Ստամբուլի հայ համայնքի անդամ Դիրան Լոքմագեզյանը։

«Դինքը գիտեր նույնիսկ այն մասին, որ Թուրքիայի իշխանական կառույցների որոշ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեն։ Թրքացած հայերին ձեռնտու չէր, որ թուրքերն իմանան այդ մասին, քանի որ նրանք կզրկվեին պաշտոններից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոքմագեզյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում նույնիսկ ամբողջ գյուղեր են թրքացել, ու բնակիչներն ապացուցելու համար, որ հայերի հետ կապ չունեն, հայրենակիցներին ավելի վատ են վերաբերվել, քան հենց թուրքերը։

Ծպտյալ հայերը. թուրքերի կողմի՞ց, թե՞ թուրքերի դեմ

Ոչ պաշտոնական տվյալով, Թուրքիայում մոտ հինգ միլիոն ծպտյալ հայ, ծպտյալ հույն ու թրքացած այլ ժողովուրդներ են ապրում։ Հենց Թուրքիան ԵՄ մտնի, ինչը կլինի միայն երկրի ժողովրդավարականացման դեպքում, մոտ երկու միլիոն թրքացած ու իսլամ ընդունած բնակիչները կհայտնեն իրենց արմատների մասին, կարծում է Լոքմագեզյանը։

«Ծպտյալ հայերին կամ հույներին անհնար է հաշվել։ Օրինակ` քրդերից շատերն ասում են, թե ինչ արյուն է հոսում իրենց երակներում։ Իսկ ի՞նչ է պետք անել խառը ընտանիքներում ծնված մարդկանց հետ, ինչքանո՞վ կարող ենք նրանց այս կամ այն ժողովրդի ներկայացուցիչ համարել», — ասաց Լոքմագեզյանը։

Театр  Форум из Турции в Гюмри - Sputnik Արմենիա
Անուշ, թե՞ Զուրհա. ինչպես են հայերը քրդացել

«Միություն`հայերի անհիմն պնդումների դեմ» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության ղեկավար Հեքսել Գյուլբեյն իր հերթին հրապարակել է ծպտյալ հայերի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` այսօր Թուրքիայի տարածքում մոտ 37 հազար ծպտյալ հայ է ապրում։

Լոքմագեզյանը ծպտյալ հայերի մի քանի տեսակ է առանձնացնում. նրանք, ովքեր գիտեն իրենց ծագման մասին և ուզում են վերադառնալ ակունքներին, նրանք, ովքեր գիտեն իրենց ծագման մասին, բայց ոչինչ չեն ուզում անել` կարծելով, որ ժամանակը հնարավոր չէ շրջել, և նրանք, ովքեր թաքցնում են իրենց հայկական արմատները։

«Որպեսզի Հայաստանը որևէ կերպ ազդի իրավիճակի վրա, կոնկրետ ծրագիր է պետք։ Առանց հստակ նախագծի ոչինչ չի փոխվի», — ասաց Լոքմագեզյանը։

Ինչպե՞ս են ապրում Թուրքիայի հայերը

Հայերի կյանքը Թուրքիայում միշտ է դժվար է եղել։ Այսօր Թուրքիայում հայեր գրեթե չեն մնացել։ Նրանց մեծամասնությունը` մոտ 40 հազարն ապրում են Ստամբուլում։ Թուրքիայի տարածքում մնացել է մեկ գյուղ, որտեղ 100-150 հայ է ապրում, հիմնականում` տարեցներ։ Երիտասարդներ չկան, հետևաբար ապագա էլ չկա։ Այնինչ 40 տարի առաջ հայերի քանակը Ստամբուլում 150 հազարի էր հասնում։

Турецкий полицейский бьет курдского демонстранта - Sputnik Արմենիա
Հայերը սեփական մաշկի վրա են զգացել քրդերին ուղղված թուրքական մռնչոցը

«Հայերն իրենց կարծիքը գրեթե չեն արտահայտում, փողոցում ստիպված են բացառապես թուրքերեն խոսել։ Փողոց դուրս գալուց առաջ զգուշացնում ենք երեխաներին, որ հայերեն չխոսեն, նույնիսկ մայրերին ոչ թե «մայրիկ» դիմեն, այլ ասեն «անե»», — ասաց Լոքմագեզյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում հայը միշտ պետք է զգոն լինի, քանի որ այդ երկրում միշտ ամեն ինչում հայերն են մեղավոր։

Թուրքիայում, ըստ օրենքի, բոլորը հավասար են, թեև իրականում այդպես չէ. հայերն իրավունք չունեն երկրի պետական կառույցներում աշխատելու։ Նրանք նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ փողոցները մաքրել, որովհետև այդ աշխատանքն էլ է պետական կառույց կարգավորում։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում հայկական ծագում ունեցող միայն մեկ օպերային երգիչ կա, ու պատճառը բոլորովին էլ այն չէ, որ հայերի մեջ տաղանդավորներ չկան։ Հայերն իրավունք չունեն զինվորական կոչում ստանալու, բայց պարտավոր են ծառայել թուրքական բանակում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով ու տարբեր արհեստներով։

Լրահոս
0