00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արոնյան–Կաոիլի նորապսակ զույգը «հյուր է գնացել» Ամենայն Հայոց Կաթողիկոսին

© Sputnik / Asatur YesayantsАриана Каоли и Левон Аронян
Ариана Каоли и Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և Արիանա Կաոիլիին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրն անակնկալ է մատուցել Արոնյան–Կաոիլի նորապսակ զույգին

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշել է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն է ուղղել նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:

Լևոն Արոնյանը իր հերթին շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար` Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։

Լրահոս
0