Սերժ Սարգսյանը նշել է ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն ամրապնդելու երեք հիմնական առանցքները

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Խորհրդի նիստում քննարկված առանցքային թեմաներից մեկը մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն էր: Նիստին ներկայացվել են 2018 թ. ընթացքում միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկություն է ներկայացվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:

Владимир Путин и Серж Саргсян на заседании Совета глав государств СНГ - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Մենք աջակցում ենք ընտանիքի ինստիտուտի մասին ռուսական կողմի հայտարարությանը»

«Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017 թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016 թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով»,– իր ելույթում ասել է ՀՀ նախագահը` հավելելով, որ այդ միտումը պետք է ամրապնդել:

Դրա համար, Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել համատեղ աշխատանքը առկա խոչընդոտներն ի հայտ բերելու և վերացնելու ուղղությամբ, առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի զարգացման խնդրին, Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ «թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից, քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումն առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար:

ԵԱՏՄ ամրապնդման երրորդ քայլն, ըստ ՀՀ նախագահի, միջազգային մակարդակում համագործակցությունն է ինչպես Միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարայան. «Դեպի ԵԱՏՄ բոլոր երկրներ արտահանումն աճել է»

Այդ ենթատեքստում Սերժ Սարգսյանն ընդգծել է  ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը:

«Կցանկանայի նաև հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, և ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում»,– ասել է ՀՀ նախագահը։

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, և առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման:

Խորհրդի նիստի օրակարգային հարցերից էր նաև Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը:

Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները, Ղրղըզստանի վարչապետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Լրահոս
0