Հայաստանը համաշխարհային կիբեռպատերազմում պաշտպանվողի դերում է

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել ֆոտոբանկИнформационные технологии
Информационные технологии - Sputnik Արմենիա
Հայաստանը համաշխարհային կիբեռպատերազմին պատրաստվում է, բայց ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դիրքից։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության տեղացի և արտասահմանցի մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանը համաշխարհային կիբեռպատերազմում պաշտպանվողի դերում է։ Կարծում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Кибертерроризм - Sputnik Արմենիա
Հայաստանը Բելառուսում կմասնակցի կիբերահաբեկչության դեմ պայքարի զորավարժություններին

«Կիբեռաշխարհում այսօր այնքան էլ լավ բաներ չեն կատարվում, և փորձագիտական գնահատականներով`իրավիճակը գնալով ավելի է վատանալու»,– ասում է Կարապետյանը` հավելելով, որ այսօր աշխարհում պարբերաբար տեղ գտնող կիբեռհարձակումներն աստիճանաբար ավելի նմանվում են կիբեռպատերազմի, իսկ կիրառվող միջոցները`«կիբեռզենքերի»։

«Այսինքն` աշխարհն արդեն կիբեռպատերազմի նախաշեմին է»,– նշում է մեր զրուցակիցը։

Հարցին, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայելու համաշխարհային «կիբեռպատերազմին», Կարապետյանն ասում է. «Հայաստանում կիրառվող լուծումները միտված են պաշտպանական համակարգերին, այսինքն` մենք միայն պաշտպանվում ենք և չենք խրախուսում հարձակումը»։

Բայց նույնիսկ պաշտպանության ոլորտում մեր երկրի կիբեռանվտանգության մակարդակը, մասնագետի համոզմամբ, այնքան էլ բարձր չէ, անելիքներ շատ կան։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Կարապետյան
Лаборатория Касперского в Ереване. Армен Карапетян - Sputnik Արմենիա
Արմեն Կարապետյան

«Կրիտիկական օբյեկտներ կան, որոնց վրա կայուն հարձակումները կարող են ուղղակի ահռելի վնասներ հասցնել»,– ասում է Կարապետյանն ու նշում, որ հատկապես նման կենտրոնների պաշտպանության համար «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության մասնագետները ՀՀ կառավարության հետ աշխատում են մեկ ընդհանուր համակարգող կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որի հիմնական գործառույթն է լինելու հատկապես ռազմավարական կարևոր օբյեկտների կիբեռպաշտպանությունն ու հնարավոր վտանգներին արագ արձագանքումը։

«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության վաճառքի բաժնի պետ Բուլատ Սիրաևը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսին, մեզ հետ զրույցում, գնահատելով Հայաստանի նկատմամբ իրականացվող հարձակումները, նշեց, որ դրանք, որպես կանոն, մեծ հնչեղություն չեն ստանում։ «Օրինակ, եթե ինչ-որ խնդիր է առաջանում որևէ ձեռնարկությունում, դա, որպես կանոն, դուրս չի գալիս այդ ձեռնարկության պատերից։ Ուստի, ես կդժվարանամ որևէ կոնկրետ դեպք նշել»,– ասաց Սիրաևը։

© Sputnik / Asatur YesayantsԲուլատ Սիրաև
Лаборатория Касперского в Ереване. Булат Сираев - Sputnik Արմենիա
Բուլատ Սիրաև

Որպես վերջին ամենամեծ համաշխարհային կիբեռհարձակում մեր զրուցակիցները նշեցին  2017թ–ի մայիսին Wanna Cry վիրուսի տարածումն աշխարհում, որից տուժեցին աշխարհի շուրջ 70 երկրների ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններ ու անհատ օգտատերեր։ Հայաստանում ևս այն որոշակի վնասներ հասցրեց, բայց ոչ այն չափով, ինչքան Ռուսաստանում կամ Եվրոպայում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала