00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քսենյա Սոբչակի «հրաշքների դաշտը». ինչու բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչն առյուծ չի դառնա

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցТелеведущая Ксения Собчак
Телеведущая Ксения Собчак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քսենյա Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, բայց նա պետության ղեկավար չի կարող դառնալ, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը: Նա համոզիչ փաստարկներ է ներկայացնում:

Կին նախագահն արդեն որևէ մեկին չի զարմացնի: Այս թեմային սերտորեն առնչվում է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին, որը նույնպես դուստր է, բայց ոչ թե Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետի, այլ երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի: Այս պաշտոնում ծառայել է 1966-1977 թվականներին:

Մոտավորապես նույն ժամանակ Շրի Լանկայի նախարարների կաբինետը ղեկավարում էր Սիրիմավո Բանդարաիկեն, և միայն հետո, շատ տարիներ անց Արևելքի էստաֆետային փայտիկը վերցրեց Արևմուտքը, և աշխարհին ներկայացան «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերը և «մետաղների դիմադրողականության» մեջ նրան զիջող Թերեզա Մեյը:

Ксения Собчак - Sputnik Արմենիա
Քսենյա Սոբչակը որոշել է Ռուսաստանի նախագահ դառնալ

Ինչպես Գանդիի, այնպես էլ Բանդարանաիկեի ժամանակներում հեռուստատեսությունը դեռևս թույլ էր, և տիկնայք իրենց կայացած լինելը պետք է ապացուցեին ոչ թե էկրաններից, այլ հրապարակներից և ամբիոններից: Երկուսն էլ լիովին օգտվեցին այդ հնարավորությունից և երկար տարիներ մնացին քաղաքականության մեջ:

Բայց Սիրիմավոյի դեպքում գործն ավելի առաջ գնաց: 1994 թ-ի օգոստոսին Բանդարանաիկեի դուստրը` Չանդրիկան, դարձավ վարչապետ, իսկ նոյեմբերին նախագահ ընտրվեց, և՞ ինչ եք կարծում, վարչապետի պաշտոնում նա ո՞ւմ իրավահաջորդ հայտարարեց իրեն: Ճիշտ է` սեփական մորը: Մայրիշխանությունն ապրում և հաղթում է:

Վերադառնանք Ռուսաստան: Ժողովրդի լայն զանգվածը Քսյուշայի մասին իմացել է «Դոմ-2» հեռուստանախագծի միջոցով, ինչը բացի ճանաչումից նաև երիտասարդներին պղծելու մեղադրանքների հոսանք է ծնել: Դրան գումարենք ցնցող վարքագիծը, շքեղության փափագը, ինչպես նաև տարբեր առիթներով արված սադրիչ հայտարարությունները: Եվ այս ամենը միասին, ինչպես և առանձին-առանձին արդեն մինուս է:

Արդյո՞ք կինը (թողնենք Սոբչակին) Ռուսաստանի գլխին կանգնելու հնարավորություն կունենա, և եթե այո, ապա ո՞վ: Ահա այն տասնմեկ կանայք, որոնք որպես թեկնածուներ են դիտարկվում: Լավագույն արդյունքը, ինչպես կարելի էր ակնկալել, գրանցել է Վալենտինա Մատվիենկոն` 6.1 տոկոս:

Ովքե՞ր են մյուսները: 2004թ. նախագահական ընտրությունների թեկնածու Իրինա Խակամադան, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Պետական դումայի պատգամավորներ Իրինա Յարովայան և Նատալյա Պոկլոնսկայան, Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Օքսանա Դմիտրիևան, տիեզերագնացներ Սվետլանա Սավիցկայան և Վալենտինա Տերեշկովան, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան և փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Արդյու՞նքը: 0.2-ից մինչեւ 1.4 տոկոս: Նման արդյունքները քաղաքականության մեջ «կանանց թեմայի» արհեստականության վառ օրինակ են, խորհրդային հռչակագրային հավասարության մասունք», — ասում է «Լևադիա-կենտրոնի» գիտաշխատակից Եկատերինա Կոչերգինան:

Այսպիսով, Քսյուշային գերտերության նախագահի և միևնույն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի դերում հնարավոր կլինի տեսնել միայն «Հրաշքների դաշտում»:

Լրահոս
0