Հայտնի է` ով կփոխարինի Արմեն Ջիգարխանյանի կնոջը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցКонцерт в честь 275-летия Академии балета им. Вагановой
Концерт в честь 275-летия Академии балета им. Вагановой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կնոջը ժամանակավորապես կփոխարինի Ելենա Գիլվանովան։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գլխավոր տնօրենի տեղակալը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինն առաջին հարցազրույցն է տվել սկանդալից հետո. «Այս ամենը սադրանք է»

«Այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Ելենա Գիլվանովան»,- հայտնել են դեպարտամենտից։

Երեկ հայտնի դերասանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը, սեփական դիմումի համաձայն` լքել է այդ պաշտոնը։

Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ից գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է։ Հայտնի է, որ 82-ամյա դերասանը պատրաստվում է բաժանվել 38-ամյա կնոջից։ Այդ փաստը հաստատել է նաև Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը` շեշտելով, որ Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։

Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։

Լրահոս
0