Ֆինանսների նախարար. «Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի»

© Sputnik / Naira PoghosyanГрафики в книге "Государственный долг Армении"
Графики в книге  Государственный долг Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2018-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կնվազի 1 տոկոսային կետով։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 6,3 մլրդ ԱՄՆ դոլար, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
ՀՀ պետական պարտքն աճում է, բայց չի ծանրանում

«Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 5,5 մլրդ դոլար։ 2016-ի համեմատ այս տարեվերջին պարտքի աճ կլինի։ Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի»,- ասաց Վարդան Արամյանը։

Նախարարը նշեց, որ նախատեսում են 2018 թվականից իջեցնել պարտք-ՀՆԱ ցուցանիշը։

Նա խոսքով՝ 2018 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կնվազի 1 տոկոսային կետով։

Լրահոս
0