00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ վարչապետները Երևանում կփորձեն հարթել սուր ծայրերը

© Sputnik / Asatur YesayantsДмитрий Медведев и Карен Карапетян
Дмитрий Медведев и Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ անդամ մի երկրի կազմակերպությունը չի կարող մասնակցել մեկ այլ երկրի պետական գնումների համար հայտարարվող մրցույթին, որովհետև չի տիրապետում լեզվին։ ԵԱՏՄ տարածքում այսօրինակ խնդիրների վերացումը Եվրասիական հնգյակի վարչապետների այսօրվա հանդիպման ուշադրության կենտրոնում է։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների կազմակերպությունները չեն կարող մասնակցել Հայաստանի պետական գնումների համակարգում հայտարարվող մրցույթներին։ Պատճառը պարզ է` կայքը միայն հայերեն տարբերակ ունի։ Ու թեև ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այն վերազինման փուլում է, և առաջիկայում կգործարկվի կայքի նաև ռուսերեն տարբերակը, բայց ԵԱՏՄ շրջանակներում սա դիտարկվում է որպես «սահմանափակում»։

Национальный день Армении на ЭКСПО-2017 в Астане. Армянский коньяк - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակը Ռուսաստանում. ինչպես են փոխվել խաղի կանոնները

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ Հայաստանի կողմից նման 41 սահմանափակման, ապօրինի գանձման ու արգելքի դեպքեր են արձանագրվել, որոնք պետք է առաջիկայում լուծում ստանան։

Սահմանափակման մի դեպք էլ գրանցվել է Ռուսաստանից Հայաստան փայտանյութ ու հատված գերաններ ներկրողների ահազանգի հիման վրա։

«Ներկրողներն իրենց նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին բողոք են ուղղել ԵԱՏՄ հանձնաժողով։ ՌԴ կառավարությունն այս հարցը քննարկել է ս.թ. հունիսին, ինչից հետո հարցը լուծվել է»,- ասաց Մարգարյանը։

Մի շարք սահմանափակումներ կան նաև գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման բնագավառում։ Ըստ Մարգարյանի` խնդիրն այս դեպքում գործող իրավական ակտերի մեջ է, քանի որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում տարբեր օրենքներ են գործում։

«Այսինքն եթե իրենց բյուջեներից տարբեր չափով են սուբսիդավորում գյուղմթերքի արտադրողներին, նրանք էլ այդ արտադրանքը արտահանում են ԵԱՏՄ շուկաներ, ինչը բացասաբար է ազդում մրցակցության վրա»,- մեկնաբանեց տնտեսագետը` հավելելով, որ խնդիր է դրվել այս հարցում ևս մշակել քվոտավորման մեկ ընդհանուր մոտեցում։

Արձանագրված սահմանափակումների և արգելքների որոշ մասն, ըստ Մարգարյանի, վերաբերում է իրավական տարբեր նորմերի` տեխնիկական կանոնակարգերի, ֆիտոսանիտարական նորմերի, մաքսային ընթացակարգերի, որոնց` ԵԱՏՄ դրույթներին համապատասխանեցնելու համար Հայաստանի համար վերջնաժամկետ է սահմանվել 2020թ-ի հունվարի 2-ը։

«Հայաստանի մասով 2 արգելք, 6 գանձում և 33 սահմանափակում է գործում, ընդհանուր առմամբ` 41»,- ասաց Մարգարյանը` հավելելով, որ արձանագրությունը վերաբերում է 2015-16թթ-ին։ Նույն փաստաթղթում Բելառուսի դեպքում արձանագրվել է 43, Ղազախստանի դեպքում`44, Ղրղըզստանի` 40, Ռուսաստանի` 48 դեպք։

Այսօր Երևանում նախատեսված է Եվրասիական հնգյակի կառավարության ղեկավարների հանդիպումը, որի օրակարգում, Մարգարյանի տեղեկություններով, քննարկվելու է նաև վերոհիշյալ սահմանափակումների խնդիրը։

Տնտեսագետը հույս հայտնեց, որ նիստի ընթացքում կհաստատվի այն ճանապարհային քարտեզը, որի համաձայն` ԵԱՏՄ անդամներն աստիճանաբար կվերացնեն առկա սահմանափակումները։

Լրահոս
0