Ինչպես «Վան Գոգի կրքերը» ամերիկացի պրոդյուսերին Հայաստան բերեցին

© Фото: личный архив Шона БоббитаПродюсер Шон Боббит
Продюсер Шон Боббит - Sputnik Արմենիա
Աշխարհի տարբեր երկրներից 125 արվեստագետ ներգրավված է «Վան Գոգի կրքերը» անիմացիոն ֆիլմում: Կինոնկարը առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում և կբացի 9-րդ միջազգային ReAnimania անիմացիոն կինոփառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի –Sputnik. Մոտ 125 նկարիչ ներգրավված է «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ստեղծման մեջ, նրանք յուղաներկերով ստեղծել են ավելի քան 65 հազար կտավ,  Sputnik Armenia մուլտիմեդիա կենտրոնում ասաց ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը:

Мультипликатор Александр Петров - Sputnik Արմենիա
Ռուս անիմատոր. աշխատանքը «Հայֆիլմում» պարզապես «պայթյուն» էր

Երևանյան IX միջազգային անիմացիոն կինոփառատոնը ReAnimania-ն այս տարի կբացվի աշխարհահռչակ նկարչի մասին պատմող «Վան Գոգի կրքերը» ֆիլմով:

«Այդ ֆիլմը բոլորի համար հասկանալի է, քանի որ գլխավոր հերոսն աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգն է»,- ասաց Բոբիթը:

Տարիներ առաջ նրա մեջ ծագեց նկարչի կյանքի մասին անիմացիոն ֆիլմ ստեղծելու գաղափարը: Պրոդյուսերի կյանքում շրջադարձային ժամանակահատված էր. նա պիտի որոշեր, թե ուր գնալ՝ զբաղվել նկարչությամբ թե կինեմատոգրաֆով:

«Սկսեցի Վան Գոգի նամակները կարդալ և  հասկացա, որ ուզում եմ ներկայացել նրա պատմությունն աշխարհին: Սկզբում որոշեցի ինքս նկարել կտնավները, բայց հասկացա, որ մենակով դա անելը անիրատեսական  է»,- ասաց Բոբիթը:

Այդ նպատակով պրոդյուսերը և նրա թիմը հայտարարեցին նկարիչների մրցույթ: Հինգ հազար դիմորդից ընտրվել էր 125 մարդ, որոնք ավելի ուշ սովորեցին նկարել Վան Գոգի տեխնիկայով:

Բոբիթը Հայաստանում

Պրոդյուսերը Հայաստան է եկել իր ծրագրով: Բացի ֆիլմի ցուցադրությունից, նա կազմակերպում է վարպետության դասեր մասնագետների համար, ինչպես նաև կծանոթանա  հայկական անիմացիայի հետ:

«Ես հույս ունեմ, որ ժամանակ կունենամ գոնե Երևանի տեսարժան վայրերը տեսնելու»,- ասաց Բոբիթը:

Միակ բանը, որ նրան ծանոթ է Հայաստանում, կոնյակն է: Մի անգամ միջազգային լրագրողների համար կազմակերպված հերթական մամուլի ասուլիսից մեկ օր անց նրան մոտեցավ Ղազախստանի լրատվամիջոցների ներկայացուցիչը: Շնորհակալ լինելով իրենց ստուդիայում կազմակերպված էքսկուրսիայի համար՝ լրագրողը հայկական կոնյակ նվիրեց Բոբիթին:

«Մենք այն միայն լավ առիթներով ենք խմում»,- ասաց Բոբիթը:

IX-րդ ReAnimania- ն խնայում է ուժերը  հոբելյանական փառատոնի համար

2018-ին փառատոնը խոստանում է վիթխարի լինել աշխարհագրությամբ,  ինչպես նաև ներգրավված մասնագետների թվով, Sputnik Արմենիայի  մուլտիմեդիա մամուլի կենտրոնում ասաց  փառատոնի գլխավոր տնօրեն Վրեժ Կասունին:

Фильм Последний житель - Sputnik Արմենիա
Հայկական ֆիլմի հաղթարշավը Սկանդինավիայում. Ալեքսանդր Խաչատրյանը լավագույնն է ճանաչվել

«Հաջորդ տարին մեզ համար երկակի հոբելյանական է. մենք նշելու ենք ինչպես փառատոնի 10-ամյակը, այնպես էլ հայկական անիմացիայի 80-ամյակը»,- ասաց Կասունին:

Այս տարի փառատոնը ավելի քան 100 երկրներից ստացել է մոտ 2500 դիմում: Փառատոնի շրջանակներում անիմացիոն ֆիլմերից բացի, կկազմակերպվեն ցուցահանդեսներ և վարպետության դասեր: Փառատոնին Հայաստանը ներկայացված է հինգ ֆիլմով:

Փառատոնում ներկայացված են է ֆրանսիական ֆիլմ: Դրանցից 12 կարճամետրաժը առանձին կցուցադրվեն նոյեմբերի 1-ին:

«Հայաստանն ու Ֆրանսիան գործակցում են անիմացիոն ոլորտում արժանի մասնագետներ  և  համատեղ արտադրանքի ստեղծման համար ֆինանսավորում գտնելու համար»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի փառատոնը կհամընկնի 2018 թ.-ին Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի հետ:

Միջազգային անիմացիոն փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին Երևանում: ReAnimania-ի փառատոնի նպատակն է նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի ձևավորմանը և կազմակերպել ֆորում, որտեղ կներկայացվեն հայ անիմատորների ստեղծագործությունները, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала