00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանին ձերբակալե՞լ են

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին ձերբակալելու կանչ է գրանցվել ոստիկանությունում:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է, երբ փորձել է բացել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի դուռը, հաղորդում է dni.ru- ն:

«Սա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է,  Ջիգարխանյանն այդ բնակարանի հանդեպ ոչ մի  իրավունք չունի: Նա իր ընկեր Արթուր Սողոմոնյանի հետ ուզել է բացել կողպեքները, կոտրել դուռը և ներս մտնել:

Актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյան. Չեմ ների երիտասարդ կնոջս, չեմ ուզում անունը լսել

Կանչին արձագանքած  ոստիկանները բռնել են  դերասանին և չեն թողել, որ նա ներխուժի բնակարան», — ասել է դերասանի կնոջ մտերիմ ընկերուհին: Նրա խոսքով` Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մի քանի օր ապրել է թատրոնի իր գրասենյակում:

Հետո հայ ընկերները նրա համար Լոմոնոսովի պողոտայում երեք սենյականոց բնակարան են վարձել: Նախօրեին Ջիգարխանյանը փորձել է Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող  բնակարան մտնել` որոշ իրեր վերցնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին կամուսնալուծվի իր կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Նաև հայտնի էր դարձել, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ փախել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև: Ցիմբալյուկը Ուկրաինայի քաղաքացիություն ունի:

Այժմ Ջիգարխանյանն ապրում է երեք սենյականոց վարձակալած բնակարանում, որը նրան օգնել են գտնել ընկերները:

Արմեն Ջիգրախանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել  են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը:

Լրահոս
0