00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «կերել է» Եվրոպան․ եվրոպացիների սիրած հայկական ուտեստների թոփ-հնգյակը

© Sputnik / Asatur YesayantsАрмянское национальное блюдо
Армянское национальное блюдо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանական, ֆրանսիական, ռումինական և եվրոպական խոհանոցների այլ ուտեստները, որոնք հայտնի են ողջ աշխարհում՝ հին հայ ուտեստների վերամշակումներն են։ Դրանց բաղադրատոմսերն իրենց հետ Եվրոպա են տարել մեր հայրենակիցները, հիմնականում Անիի թագավորությունից գաղթածները, կարծում է փորձագետը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ամբողջ աշխարհի գուրմանների սիրած եվրոպական խոհանոցի որոշ ուտեստների հիմքում ավանդական հայկական խոհանոցի բաղադրատոմսերն են։ Sputnik Արմենիան ներկայացնում է տարածված եվրոպական այն ուտեստների թոփ- հնգյակը, որոնք, հավանաբար, հայկական ծագում ունեն։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայկական խոհանոցն օգնել է հայերին չձուլվել ու պահպանել ազգայինը։

«Մեր պատմության ընթացքում պատմական հայրենիքից հայերի գաղթի մի քանի ալիք է եղել։ Նրանք, հարմարվելով այս կամ այն միջավայրին, չեն ձուլվել ոչ միայն լեզվի, այլ նաև խոհանոցի շնորհիվ», — ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով՝ ազգային խոհանոցի ուտեստների բաղադրատոմսերը հասարակ բաղադրիչներից են կազմված ու հեշտ են պատրաստվում։ Որոշ, ամենահեշտ բաղադրատոմսերը հայերից փոխառել են եվրոպական խոհարարները։ Դրանցից որոշներն էլ Եվրոպայում ապրող հայ խոհարարները ներառել են ավանդական եվրոպական խոհանոցի ուտեսների ցանկում։

Սոուսով ձուկ

Գետի ձկից, ստեպղինից, նեխուրից ու լոլիկից պատրաստված ուտեստը մեծ տարածում ունի Ռումինիայում։ Հայերն այնտեղ տեղափոխվել են XIV-XV դարերում։ Այդ բաղադրատոմսը տարածված է եղել Անիի թագավորությունում, այսօր այն պատրաստում են գրեթե յուրաքանչյուր ռումինական ընտանիքում։

Խոզի լցոնած ստամոքս

Вячеслав Зайцев. Неделя моды Golden Lace в рамках VII ювелирной выставки Yerevan Show - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Զայցև. «Հայկական խոհանոցը փորձություն է կազմվածքի համար»

Գերմանիայում տարածված ավանդական գերմանական ուտեստը՝ խոզի լցոնած ստամոքսը, հավանաբար, կապ ունի հայկական խոհանոցի հետ։ Լցոնի մնացորդները խառնում են կարտոֆիլի հետ ու դրանով լցնում խոզի ստամոքսը։ Չորս ժամ եփելուց հետո այն կարելի է մատուցել։ Այդ ուտեստի նախատիպը Հայաստանում մինչ այժմ պատրաստում են, սակայն օգտագործվում է ոչ թե խոզի, այլ ոչխարի ստամոքսը։

Ականջապուր

Եվրոպացիների մոտ հատկապես տարածված է հին հայկական Ականջապուր ուտեստը։

«Դա  ապուր է, որի մեջ մսի կլորիկներ կան՝ հարուտ համեմունքով, որը նույնպես ազգային է։ Այդ բաղադրատոմսը հայտնի է նաև Ուկրաինայում»,- ասաց Մամուլյանը։

Բեարնեզ սոուս

Մեծ տարածում ունեցող ֆրանսիական Բեարնեզ սոուսը, որի պատրաստման համար օգտագործվում է ձվի դեղնուց, կիտրոնի հյութ ու մանանեխ, ժամանակին հայտնի էր Կիլիկիայի հայերի շրջանում։

Մեղրով ու դարչինով եփած խնձոր

Национальное армянское блюдо хапама - Sputnik Արմենիա
Ամանորի ավանդական հայկական խոհանոց. ուտել` ապրելու համար

Հնուց հայերը մեղրով ու դարչինով եփած խնձոր էին պատրաստում՝ Վարդավառի առթիվ։ Այսօր այդ աղանդերն աշխարհում ամենահայտնիներից է։ Այն կարելի է տարբեր ձևափոխումներով համտեսել, ինչպես թանկ, այնպես էլ ոչ այդքան թանկան հաստատություններում։

Հայաստանը մեծ պատմական ու մշակութային ժառանգություն ու զարմանալի խոհանոց  ունեցող երկիր է։ Հայկական ավանդական խոհանոցն արտացոլում է ժողովրդի ավանդույթները, դրա համար այն շատ բազմազան է։

Լրահոս
0