Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը կքննարկվի Մոսկվայում՝ Սարգսյան–Պուտին հանդիպմանը

© Фото предоставлено пресс-службой Президента РА / Серж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге
Серж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի–Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Այդ մասին հայտնել է նախագահի պաշտոնական կայքը։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ նախարարը պատրաստվում է այցելել Երևան և Բաքու

«Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:

Լրահոս
0