Հայերն օգնություն են հավաքում Իրանի երկրաշարժից տուժածների համար

© AFP 2023 / Farzad MENATI / Землетрясение в Иране
Землетрясение в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 12-ին իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են մարդասիրական օգնություն հավաքել՝ տուժածներին օգնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների և վիրավորների համար մարդասիրական օգնություն հավաքելու նախաձեռողը Թեհրանի հայկական դպրոցներից մեկի ծնողական խորհուրդն է, Sputnik Արմենիային ասաց Թեհրանի հայկական թեմի խորհրդի նախագահ Ռոբերտ Բեգլարյանը:

«Այդ նախաձեռնությանն աջակցել են Թեհրանի շատ հայկական դպրոցների ծնողական խորհուրդներ: Այսօր այդ մասին կհայտարարվի նաև մնացածներին»,- ասաց Բեգլարյանը:

Թեհրանի հայկական կազմակերպությունները, որոնք շուրջ 20-ն են, նույնպես կմիանան մարդասիրական առաքելությանը: Քանի որ տուժածներն էպիկենտրոնի գոտում մնացել են առանց ջրի, էլեկտրականության և գազի, ապա անհրաժեշտ իրերի շարքում են տաք հագուստը, ուտելիքը և այլն: Բեգլարյանի խոսքով՝ Իրանի հայ համայնքները մյուսներից տարբերվում են համախմբվածությամբ:

Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է օգնության ձեռք մեկնել Իրանին

«Մենք նաև ինտեգրված ենք երկրի սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում: Այդ մասին վկայում են տարբեր հասարակական կազմակերպությունները և երկրում գործող հայկական դպրոցները»,- նշեց նա:

Միայն Թեհրանում կա յոթ հայկական եկեղեցի, 15 միջնակարգ դպրոց և երեք մանկապարտեզ, Սպահանում (Նոր Ջուղա)՝ 18 եկեղեցի, Թավրիզում՝ երեք: Պաշտոնական տվյալներով՝ հայերի թիվը Իրանում կազմում է 200 հազար, սակայն թվերը երեք անգամ չափազանցված են, իրականում նրանք շուրջ 70 հազար են:

«Մեզ շատ են սիրում և վերաբերվում են մեծ հարգանքով»,- ընդգծեց Բեգլարյանը:

Դա հաստատեց նաև Իրանի կանանց բարեգործական կազմակերպության անդամ Կարինե Համբարյանը, որը ծնվել և մեծացել է Իրանում:

«Իրանցիները միշտ հարգել են մեզ, և մենք երբեք խնդիրներ չենք ունեցել շփման մեջ»,- ասաց Համբարյանը:

 Տնտեսական դրության պատճառով հայ համայնքի շարքերը նոսրանում են:

 Նոյեմբերի 12–ի երեկոյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանում։ Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 530 մարդ, ավելի քան 8000–ը վիրավորվել է։ Նոյեմբերի 14-ից Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ:

Լրահոս
0